Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/240

Այս էջը սրբագրված է

տիեզերապարփակ դիմումն այդ հրամանում. « Մեր չքնաղ երկիրը, դարեր շարունակ երազված և այժմ մեր զավակների հավելյալ արյունով վերջապես ձեոք բերված մեր հայրենիքը, մեր դրախտավայր Նայիրին, կանգնած է անասելի վտանգի աոաջ. մոտեցել է ոսոխը և կրկին, կրկին սրի ու հրի կոխան է կամենում դարձնել մեր երկիր Նայիրին»... «—Նայիրցինե՛ր»— երրորդ անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին.—«—Մի բան է մնում անել այսօր ամեն մի իսկական նայիրցու՝ վերցնել զենք և ճակատ գնալ իր սեփական արյունով պաշտպանելու մեր աննման երկիրը,— ծծկեր երեխայից մինչև իննսուն տարեկան ծերունին պետք է այսօր ռազմաճակատ գնա և իր կուրծքը դեմ անի ոսոխի սվիններին և իր սրբազան արյունով փրկի անկումից ու ավերումից նվիրական հայրենիքը—մեր դրախտանման Նայիրի»:— Եվ — «Նայիրցինե՛ր»— չորրորդ ու վերջին անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին — «Հասել է վհոական րոպեն և Հ. Հ. Դ. մի կոչ ունի միայն անելու իր սիրեցյալ նայիրյաս ժողովրդին. — Դեպի կռի՜վ... Ի զեն, վերջի՜ն անգամ ի զեն, տսաապյալ նայիրյան ժողովուրդ. Նայիրին վերջին անգամ կանչում է քեզ: Եվ թող հեռանան մեր ճանապարհի վրայից վախկոտներն ու թուլամորթները, թող վտարվեն, անարգանքի սյանը գամվեն բոլոր նրանք, ովքեր այս ճակատագրական վայրկյանին իրենց անձնական կաշին ավելի բարձր կդասեն, քան նայիրասիրական վեհ գաղափարը: Հ. Հ. Դ. հայտնում է սրանով, որ տեղնուտեղը հրացանազարկ են արվելու բոլոր նրանք,ովքեր փորձ կանեն իրենց ողորմելի կաշին