Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/244

Այս էջը սրբագրված է

քաղաքի վերջին դեպքերն ու իրողությունները, իրար հաջորդեցին է ինչպես ասացինք՝ թավալգլոր արագությամբ…

Մազութի Լամոյի քաղաքից հեռանալու օրը, ինչպես արդեն գիտենք, քաղաքում լույս տեսավ վերոհիշյալ զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն. թողնող, հայտարարությունը,

այսինքն հրամանը։ Եվ դրա հետ մեկտեղ, ինչպես դիտենք, քաղաքում պտտվել սկսեցին — ոչ թե լուրեր, այլ կենդանի մարդիկ, որոնք մտնում էին տները և հանում տներից — ո՛չ թե իրեր, այլ զենքի ընդունակներին: Բացի այս՝ ընկեր Վառոդյանը կայարանում կանգնեցրել էր մարդիկ, արտակարգ փափախավորներ, որոնք խստիվ արգելում էին հեռանալ քաղաքից։ Սխալվեցինք, սկզբում դեռևս թույլատրվում էր քաղաքից հեռանալ} բայց — միմիայն կանանց ու երեխաներին. և ահա սկսվեց նրանից, որ քաղաքից հեռանալ սկսեցին կանայք ու երեխաները։ Եվ զարմանալին այն է, որ մի շարք այլափոխություններ տեղի ունեցան նայիրյան այդ քաղաքում այդ օրերին. քաղաքում խոսում էին, որ, վերին հրաշքով, կնոջ կերպարանք են ստացել մի շարք պատկառելի նայիրցիներ, ինչպես, օրինակ՝ պ. Աթոմարշը, կոշկակար Սիմոնը—Կլուբի մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանի երիտասարդ տղան և ուրիշ շատ շատերը.— բայց հավատացնում եմ, ընթերցող, որ այստեղ ոչ մի հրաշք չկար, պարզապես բռնել էին դրանց կայարանում կանգնած արտակարգ փափախավորները — կանացի շորերով, ահա՛ և ամբողջը։ Ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց այդ