Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/25

Այս էջը հաստատված է

հեքիաթ կամ զրույց չթվա։ Եթե մի անգամ պատահմամբ այդ քաղաքն ընկնես` հարցրո՛ւ Առաքելոց եկեղեցու մասին և քեզ ամեն մի տեղացի նույնը կպատմե, ինչ ոը ես պիտի պատմեմ. գուցե և ավելին։

Դեպքը պատահել է այսպես։

Առաքելոց եկեղեցուց երկու-երեք հարյուր քայլաչափ հեռու, եկեղեցի տանող ճանապարհի վրա հիմա էլ կանգնած կա կիսավեր մի տնակ։ Պատերը կանգնած են դեռ, բայց կտուրը փուլ է եկել. հողակույտ է հիմա այդ տնակը, անդուռ ավերակ։ Ընդամենը քսան- քսաներկու տարի առաջ այդ տնակը թե դուռ ուներ և թե լուսամուտներ, և նրա խոնավ, ցածլիկ սենյակներում ապրում էր մի գաղթական նայիրցի` հիմա ամենքին անունով հայտնի Մշեցի Թաթոն: Այդ մարդը դժբախտ է եղել. նայիրյան հեռու մի քաղաքում ջարդի ժամանակ կորցրել է իր ընտանիքը և մերկ, բոբիկ, հասել է այդ քաղաքը և բախտի բերումով բնակություն գտել եկեղեցուն մոտիկ այդ խարխուլ տնակում։ Ապրել է Մշեցի Թաթոն այդ խարխուլ տնակում մի քանի տարի. ոչինչ չի նկատել։ Եվ ահա մի օր շուկայում հանդիպում է նա իր հայրենակիցներից մեկին. նոր է եկած լինում հեռու հայրենիքից։ Պատմում է այնտեղի մասին քստմնելի բաներ։ Եվ պատմությունը նույնն է լինում` կոտորած, կոտորած, կոտորած:— Բռնաբարված կին, կորած երեխաներ։ Ու փախուստ— օտարություն, մուրացկանի վիճակ։ Էսում է Մշեցի Թաթոն և հիշում է իրը. հիշում է կնոջը, երեխաներին։ Մտնում են միասին գինետուն և սկսում են խմել— դառն, արնահամ, նայիրյան օղի: