Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/263

Այս էջը սրբագրված է

Համոն։ — Այո՛, ի՞նչ պիտի աներ։— Ոչինչ էլ չէր կարող անել Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն, Մազութի Համոյին մնում էր միայն թափահարել իր ձեռքը և գնալ տուն՝ հանգստանալու. և Մազութի Համոն թափահարեց իր ձեռքը և որոշեց տուն գնալ՝ հանգստանալու։ Արդեն երեկո էր. հոգնել էր ինքը. ուղեղը նվում էր հոգնությունից. և, հոգնությունից, ուղեղում նվում էր... Նայիրին: Հարկավոր էր քնել, հանգստանալ,— և արդեն, կառք նստելով, ուզում էր կառապանին «քշի տուն» ասել Մազութի Համոն, երբ հանկարծ հիշեց, որ վաղուց արդեն քաղաքում չէ «տունը». գրավված վայրերը մեկնելուց առաջ քաղաքից ուղարկել էր Անգինա Բարսեղողնային և Սևաչյա Պրիմադոննային Մազութի Համոն, որպեսզի միանգամայն ազատի իր, նայիրյան հոգսերով ծանրաբեռնված, ուսերը՝ ընտանեկան ավելորդ բեռից։— Հիշեց ու դառնորեն ժպտաց մտքում իր ազիզ կողակից Անգինա Բարսեղովնային Մազութի Համոն. ու, նրան ժպտալով հիշեց Ագրիպպինա Վլադիսլավովնային Համո Համբարձումովիչը... «Քշի՛ր բերդը»— հրամայեց կառապանին Մազութի Համոն ու ընկողմանեց կառքում. գլուխը ձեռքերի մեջ առավ քնեց...

Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետև այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը, որ վերոհիշյալ արտակարգ նիստի հրամանից և ռազմաճակատից ստացված ուրախալի հաղորդագրությունից հետո բավականին հանգստացել էր կարծես ու սրտապնդվել,— լսեց