Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/297

Այս էջը հաստատված է

էին ինձ անվնաս, երևի թյուրիմացությամբ այստեղ ընկած, խեղճ ու ողորմելի մարդիկ—հենց դրանք էին, որ դուրս եկան ամենածանր հանցանքների համար դատապարտվածներ...

Առաջին անգամից քրեական կորպուսի ներսը թողեց ինձ վրա ծայր աստիճանի ծանր, ճնշող տպավորություն։ Մուտքի երկաթյա դուռը, միջանցքների տոմետե հատակը, հաստ պատերը և կամերաների կլորաձև, նույնպես երկաթյա դռները— այս ամենը բավական էին մորմոքով լցնելու յուրաքանչյուր նորեկի սիրտ... Դա նախկին ցարական նահանգական բանտն էր, ցարական մռայլ ու բութ պետական ոճը: Ո՞վ իմանա, ինչե՜ր են կատարվել այստեղ, այս մռայլ միջանցքներում, երբ շրջում էին այստեղ ցարական պահակները և մռայլ բանտապետները, ինչքա՜ն հոգիներ են մորմոքել ու մեռել,— մտածում էի ես ու նայում շուրջս: Չնայած որ միջանցքներում լույսը միանգամայն բավարար էր, սակայն առաջին անգամից այդ միջանցքները թողին իմ վրա մռայլ, մութ, անօդ գալերեյաների տպավորություն։ Երևի մի քիչ այլ լիներ տպավորությունս, եթե ես առաջին անգամ կորպուսը մտնեի ոչ թե մենակ, այլ որևէ ծանոթի ուղեկցությամբ։

Քրեական կորպուսի ներքևի հարկի միջանցքը մտնելով, ես նախ գնացի դեպի ձախ և դեմ առա մի փակ դռան, որի մոտ, փայտյա աթոռի վրա, նստած էր մի հսկիչ:

— Ի՞նչ դուռ է,— հարցրի հսկիչին։

— Էստեղ սեկրետներն են, վարի սեկրետները,— պատասխանեց հսկիչը և կարծեց, թե ինձ մի