Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/299

Այս էջը հաստատված է

— Գործի են գնացել։ Էս կամերում էս երկուսս ենք անգործ։ Ես կամերը մաքրողն եմ, իսկ էս էլ-թույլ է, չի կրնա աշխատի։

— Որտե՞ղ են աշխատում։

— Հյուսնոցում, մի մասն էլ դրսի արհեստանոցներում։

— Ինչո՞ւ համար ես դատված,— հարցրի կամերը մաքրողին։

— Գողության,— ժպտալով պատասխանեց նա։ Գա մի քսաներկու-քսաներեք տարեկան, գյուղական արտաքինով երիտասարդ էր. հիվանդոտ, դեղին դեմք ուներ ու շուտ-շուտ թարթվող աչքեր։

— Իսկ դո՞ւ,— հարցրի մյուսին։

— Ես շնողցի եմ,— ասաց նա կարճ, կարծես դրանով բացատրված էր ամբողջը։ Եվ այդ այպես էլ էր, հետո ես իմացա, որ Ուղղիչ Տան շնողցի կալանավորները բռնված են մի գործով՝ Շնողի բջիջի հայտնի գործով։

Դուրս եկա այդտեղից և մտա մյուս կամերաները։ Բոլորն էլ նույն մեծությամբ, բոլորն էլ, միջին հաշվով՝ մոտ քսան կոյկա։ Բոլոր կամերաներում էլ ընդամենը երկու-երեքական հոգի կային. մնացածները գտնվում էին բակում, կամ արհեստանոցներում։

Բարձրացա վերևի հարկը. նույնը, ինչ որ ներքևում։ Այստեղ, սակայն, իմ ուշադրությունը գրավեցին մի քանի թուրք կալանավորներ, բոլորը գյուղացի։ Եվ մեկ էլ այս վերևի կամերաներում աչքի էր զարնում այն հանգամանքը, որ կոյկաների վրա թափված անկողինները, կամ կալանավորների այլ գույքը շատ ավելի աղքատիկ էին, քան ներքևի կամերաներում։ Շատ կոյկաների վրա