Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/301

Այս էջը հաստատված է

կան, որ պինկերտոնյան գրականության մեջ հաճախ նկարագրվող որջերն են հիշեցնում։ Մի տեսակ լյումպենական կնիք ունեն իրենց վրա այդ մութ որջերի բնակիչները, որոնք աոաջին հայացքից աչքի են ընկնում, եթե ընդհանրապես ճանաչել ես դրանց։ Եվ ահա, Երևանի Ուղղիչ Տան քրեական կորպուսի վերի հարկի կամերաներում ու միջանցքում ես հանդիպեցի բավականին թվով մարդկանց, որոնց նախապես տեսել էի վերոհիշյալ ծայրամասում։ Եվ ես չսխալվեցի։— Վերևի կամերաներում ապրողների բավականին աչքի ընկնող մասը լյումպեն-ռեցիդիվիստներ էին և, ինչպես ես հետագայում տեղեկացա՝ հիշյալ «մութ որջերի» հերոսներ։ Դրանցից շատերի հետ հետագայում ես բավականին բարեկամացա և բավականին պրիմիտիվ ու իրենց տեսակի մեջ հետաքրքիր մարդիկ էին դրանք—Բաղդասարը, Լազգին, Մաչոն, Խուժան-Խաչոն, Հյուսեյինը, Վալոն...

Ապա գալիս էին նախկին խորհրդային ծառայողները, որոնց մյուս խմբերի կալանավորները «ինտելիգենտ» էին անվանում։ Դրանց մեջ կարելի էր հաշվել և այն մի-երկու զինվորականներին, որոնք ինձ հանդիպեցին այդ օրը: Այս էր իմ առաջին խմբավորումը՝ Ուղղիչ Տան բնակիչներից ստացած իմ առաջին տպավորությունից հետո — և դա, ընդհանուր առումով, ճիշտ դուրս եկավ, երբ ես հետագայում ավելի մոտիկից ծանոթացա Ուղղիչ Տան բնակչությանը։

Գյուղացիներ, լյումպեններ և նախկին խորհրրդային ծառայողներ—ահա՛, ընդհանուր առումով, քրեական կորպուսի բնակչության սոցիալական