Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/325

Այս էջը սրբագրված է

այդտեղ չկա անգամ մի կալանավոր, որ իրեն հանցավոր համարի։ Բոլորն էլ, նույնիսկ երկու-երեք սպանություն կատարած կալանավորները միանգամայն անկեղծ բողոքում էին, որ ձերբակալել են իրենց, — կարծես ոչ թե իրենք էին կատարել այդ հանցագործությունները, այլ մի ուրիշր։ Եթե նրանց լսելու լինեինք՝ դուրս կգար, որ իզուր տեղը հավաքել են անմեղ մարդկանց ու պահում են Ուղղիչ Տան պատերում։ Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք, այդ հանցագործներր, ո՛չ թե դիտմամբ, մտացածին ձևով էին իրենց արդար համարում, այլ դա սրանց մեջ բնազդի նման մի բան էր, համարյա բնախոսական մի նախապաշարմունք, որի դեմ հակաճառելն անհույս գործ էր, ինչպես ես համոզվեցի հետագայում։ Գոյության դաժան պայքարի հետևանքով իր նորմալ շրջապատից առանձնացված «սոցիալական անասունիս տարերային բողոքն էր դա երևի իրեն առանձնացնողների դեմ,—խուլ, տարերային, մթին մի բողոք, որ անհաղթելի է,ինչպես յուրաքանչյուր բնազդ, և անընկճելի t ինչ¬ պես բոլոր սոցիալական բնազդները։ Որպես այդպիսին, պարզ է, որ դա ոչ մի տրամաբանության չի ենթարկվում․ ինչքան ուզում եք՝ համոզեք կալանավորին, որ նա սպանելով կամ գողանալով՝ հանցագործություն է կատարել — նա էլի իր «համոզմունքին կմնա»։ Կհամաձայնվի, իհարկե, որ կատարել է անթույլատրելի մի բան, սակայն ամեն կերպ կաշխատի արդարացնել իրեն ու վերջին հաշվով իր այդ ինքնաարդարացումը կփոխի խուլ, տարերային բողոքի․․․ Ո՞ւմ դեմ՝ ինքն էլ չգիտե։ Սա բնազդ է, բնախոսություն, ինչ որ