Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/360

Այս էջը սրբագրված է

գինետանը նա ինձ ասաց, թե գործ կա, եթե ուզում եմ, եթե տղամարդ եմ` կարող ենք գլուխ բերել: Ու ինձ ծանոթացրեց Համոյի ու Օսի հետ, որոնք իբրև թիթեղագործներ՝ աշխատում էին մի թիթեղագործի արհեստանոցում։ Համոն իբրև վարպետ, իսկ Օսը որպես աշակերտ։ Դրանք մեզ ասացին, որ իրենց խազեինը տանը թե՛ մեծ փող ունի, թե՛ ուրիշ հարստություն։ Ինքն է ու իր կնիկը։ Ինքը պառավ, ժլատ մարդ էր, բանվորի հոգի հանող. կրճատում էր դրանց աշխատավարձը, փողը չէր տալիս և այլն։ Որոշեցինք գործը գլուխ բերել և սկսեցինք սպասել մի հարմար առիթի։ Վերջը որոշեցինք, որ մի իրիկուն գնանք դրանց տունը՝ իբր Համոն ու Օսը ուզում են հաշիվներն ստանան, որ գնան Թիֆլիս, իսկ մենք էլ, դե, ընկերներ ենք՝ եկել ենք միասին։ Էդպես էլ արինք։ Կիրակի իրիկուն էր, ժամը մոտավորապես վեցը: Գնացինք դրանց տունը։ Հենց դռան մոտերքը շրջում էր մի միլիցիոներ։ Դուռը վրա դրիեք։ Համոն հայտնեց, թե եկել են հաշիվներն ստանան, որ գնան Թիֆլիս։ Սենյակում ինքն էր ու պառավ կնիկը։ Ուրիշ ոշ֊ոք չկար։ Ինքը կարծես թե կասկածեց, բայց բան չասավ։ Ես աչքով արի Օսին ու հասա բռնեցի դրան. որ բկիցը բռնեցի՝ Օսը դանակով տվեց։ Երկար չէր մեռնում. բերանը սրբիչով փակեցի, որ չբղավի:։ Դարչոն ու Համոն էլ հենց նույն ժամանակ խեղդեցին կնոջը։ Կինը շուտ շունչը փչեց... Հենց որ բերանը փակեցին՝ շունչը փչեց։ Փակեցինք դռները և սկսեցինք իրերը քրքրել: Բան չգտանք։ Ասի, որ շոր-մոր չհավաքեն, բայց չլսեցին։ Դարչոն հագավ խազեինի վերարկուն։ Քիչ-միչ արծաթեղեն կար՝ հավաքեցի մի կապոց արի։ Հետո