Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/362

Այս էջը սրբագրված է

դժվար թե Գարչոյի միամիտ բացատրությանը տա։

— Փոխեցին, որովհետև խոստովանվեցինք մեր մեղքը։ Զուբարը համոզեց, որ խոստովանվենք։ Ասաց, որ եթե խոստովանվենք՝ կներեն։ Մենք էլ խոստովանվեցինք։
Մի փոքր լռելուց հետո՝ ավելացրեց.
— Մեկ էլ ի նկատի ունեցան մեր սոցիալական դրությունը և խազեինինը։ Նա՛խս մարդ էր, բոլորին հայտնի էր նախսությունը։
Եվ այս բոլորը Բաղդասարը պատմեց սառը, հանգիստ տոնով, էպիկական անտարբերությամբ։ Պատմելիս նայում էր ուղիղ երեսիս, բայց շուտ— շուտ թարթում էր աչքերը։
— Բայց ինչո՞ւ եք դուք այդպես հետաքրքրվում,— հանկարծ, պատմել—վերջացնելոլց հետո, հարցրեց Բաղդասարը։ Եվ ես Բաոդասարի հայացքում ինձ համար դեռ անհասկանալի կասկածանք նկատեցի, կասկածոտ անհանգստություն։
— Հե՛նց այնպես, Բաղդասա՛ր,. հետաքրքրության համար… Բաղդասարը ներողամիտ ժպտաց, բայց ես

նկատեցի, որ նա չբավարարվեց իմ պատասխանով։ Աչքերում դեռ կասկած կար ու թաքուն անվստահության։ Հետագայում միայն, երբ ես բազմաթիվ առիթներ ունեցա նրա հետ խոսելու — ինձ հասկանայի դարձավ թե՛ նրա կասկածը և թե՛ այդ ծածուկ անվստահությանը։

Բայց այս ամբողջ պատմության մեջ քիչ հետո ինձ զարմացրեց և մի այլ հանգամանք, որ մի պահ ինձ համար հանելուկային բան դարձրեց այդ