Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/364

Այս էջը սրբագրված է

Ուղղիչ Տանը և, որպես այդպիսին՝ ուներ թե՛ իր աշխարհայացքը, թե՛ իր բարոյական նորմերի կոդեքսը և թե՛ յուրահատուկ-լյումպենային իր կենսափիլիսոփայությունը։

Այո՛. ծայր աստիճանի կասկածոտ, թերահավատ մարդիկ էին կալանավորները և նրանցից շատ-շատերի, ինչպես նույն այդ Բաղդասարի մեջ այդ գիծը հասնում էր հիվանդության։ Եվ հիմա,

այս գիրքը գրելիս, ամբողջ ժամանակ ծակում է ուղեղս մի միտք, որ կարելի է ձևակերպել հետևյալ հարցով.

— Նայես ի՞նչ պիտի մտածեն այս գիրքս կարդալիս իմ կալանավոր ընկերները, իմ բարեկամները՝ Լազքին, Բենժամենը, Համոն, Օսը, Եֆիմ Բրավելմանը, Բաղդոն…
Եվ մանավա՛նդ Բաղդասարը՝ բրոնզյա դեմքով ու երկաթյա մկաններով այդ հաղթանդամ մանուկը, Ուդղիչ Տան այդ հռչակավոր Բաղդոն…
X. ԸՆԿԵՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ, ՆԱԽԱԳԱՀԸ, ԱՏԵՆԱԿԱԼՆԵՐԸ, ԴԱՏԱԽԱԶԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԵՂԱԴՐՈՂԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ, ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ, ԷՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՎԵԱԲԵՐՄՈԻՆՔԸ ԴԵՊԻ ԱՅՍ ԱՄԵՆԸ
Երբ առաջին անգամ ես ներկա եղա Ուղղիչ Տան ընկերական դատարանի նիստին% քննվում էր խո¬

հանոցի չորս ծառայողների գործը, որոնք մեղադրվում էին մթերքներ յուրացնելու մեջ։

Ընկերական դատարանի նախագահը մի նախկին գյուղխորհրդի նախագահ էր, գյուղացի, դատապարտված յուրացման համար։ Որպես ընկերական դատարանի նախագահ՝ ընտրված էր