Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/365

Այս էջը սրբագրված է

կալանավորների ընդհանուր ժողովում։ Ատենակալները նշանակվում էին կուլտ—բաժնի կողմից՝ յուրաքանչյուր գործի համար առանձին, գործը լսվելուց անմիջապես առաջ։ Այդ անգամ ատենակալներ էին թիթեղագործ Համոն և մի թուրք կալանավոր ինձ անծանոթ։ Մի երիտասարդ, ինտելիգենտ կալանավոր ստանձնել էր դատախազի պաշտոնը։ Պուլտ-կոմիսիայի կողմից նշանակված կար նաև հասարակական մեղադրող։

«Մեծ» գործ էր, կալանավորներին հուզված էին և, որպեսզի մեղադրյալները զոհ չգնան թերի վերաբերմունքի՝ դատարանը մեղադրյալներին պաշտպանելու համար նշանակել էր չորս իրավապաշտպան — բոլորն էլ, իհարկե, կալանավորներ։ Պաշտպաններից մեկը Բենժամենն էր, երկրորդը՝ Եփրեմը, երրորդը Հրաչը և չորրորդը՝ Սահակ անունով մի կալանավոր. առաջին երեքը ինտելիգենտներ էին, նախկին խորհրդային ծառայողներ, բոլորն էլ յուրացման գործով, իսկ չորրորդը բանվոր էր, մանտյոր՝ դատապարտված մի ինչ-որ կոոպերատիվի դրամարկղ կողոպտելու համար։
Մեղադրյալներից երկուսը հայ էին, երկուսը թուրք։ Հանցանքը գլխավորապես հայերին էր վերաբերում, որովհետև նրանք էին խոհանոցի «պատասխանատու» աշխատավորները։ Մեկը խոհարարն էր, մյուսը օգնականը։ Թուրքերը տեխնիկական ծառայողներ էին՝ կարտոֆիլ մաքրողներ։
Դահլիճը ծայրեիծայր լիքն էր կալանավորներով։ Ինձ ոչ այնքան հետաքրքրում էր դատը, որքան

կալանավորների վերաբերմունքը։ Եվ այդ վերաբերմունքն ինձ համար բավականին անակնկալ