Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/37

Այս էջը հաստատված է

(կարդա՛ ընկ. Վառոդյանի կողմից), — իսկ մյուս կողմից — բռնություն, մղձավանջ, դեղին ստրրկություն։ Իջել է, իջել է, որպես կարմիր ամոթ, «շոմպոլը» ընկ. Վառոդյանի կռնակին, — և նա ելել է վեր՝ զտված, կարծրացած,— որպես սրբած դաշույն՝ ելել է դառնության, զազրանքի կենտրոնից, — հառնել է, հաղթական, նայիրյան ըմբոստ ոգին… Այսպե՛ս է եղել։

Բայց մի բան դեռ մինչև օրս էլ ընկ. Վառոդյանը չի կարող մոռանալ և իրեն ներել. այն, որ այնտեղ, «Դառնության կենտրոնում», կամ — ինչպես ժողովուրդն է ակնածանքով ասում — «Մութտեղը», — ինքը, ընկ. Վառոդյանը, ինչպես ծեծից առաջ, նույնպես և, մանավանդ, ծեծի ընթացքում, երևակայո՞ւմ եք-զղջացել է երեխայաբար, որ ինքը խառնվել է, - միանգամայն պատահական կերպով, այդ հիմար պատմությանը։ Եվ ի՞նչ է արել վերջ ի վերջո. մի միամիտ երկտող է գրել ընկեր Կարոյին և խնդրել է նրանից «Ամբոխային տրամաբանությունը» — ահա՛ և ամբողջը։ Երկտողը գտել են Կարոյի գրպանում, և ինքը պետք է տուժե. ի՜նչ թյուրիմացություն։ «Հիմար հեղափոխականի անզգուշություն», — մտածել է զայրացած ընկ. Վառոդյանը փորձության վայրկյանին:- Եվ նա երկար ժամանակ չի ների իրեն ոչխարային այդ վախը, այդ ամոթաբեր թուլությունը, որ սև բիծ կարող է դնել ամեն մի իսկական հեղափոխականի անկաշառ խղճին։ Փառք աստծու, որ այդ մասին գոնե ոչ ոք չգիտե. ընկ. Վառոդյանը խոսք է տվել իրեն, որ այդ սև արատը մի օր լվանա իր խղճից մի իսկական հեղափոխական