Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/371

Այս էջը սրբագրված է

վերաբերմունքը, երբ սկսում են հարցեր տալ պաշտպանները։ Դահլիճը լռում է ու կենտրոնանում։ Վերանում է աղմուկն ու ծիծաղը։ Երբեմն—երբեմն միայն լսվում են հավանության բացագանչություններ։

Վերջապես վերջանում է Մարությանի հարցաքննությունը, նրան դուրս են տանում, և գալիս է մյուսը։ Այսպես հարցաքննվում են բոլորը, և կալանավորների տրամադրությունը միշտ դեմ է դատախազին ու հասարակական մեղադրողին։ Հարցաքննվում են և՛ վկաները, ու խոսքը տրվում է

դատախազին. —սկսվում է կողմերի վիճաբանությունը։

— Քաղաքացի՛ դատավորներ,— բեմական դիրք տալով իր կեցվածքին և կեղծ-հռետորական շեշտ՝ ձայնին — սկսում է դատախազը. ի՞նչ գործ ենք մենք քննում…
Եվ կես ժամից ավելի տևող մի ճառով, չնայած դահլիճի աղմուկին ու հաճախակի ընդհատումներին, նախաքննության թղթերից ու վկաների ցուցմունքներից մեջբերումներ անելով, վերամբարձ տոնով ու նախադասություններով դատախազը փորձում է ապացուցել, որ մեղադրյալները պարբերաբար գողացել են ընդհանուր կաթսայից ընդհանուրի մթերքը և… փլավ կերել։ Ծայր աստիճանի ծիծաղելի, զավեշտական տպավորություն էին թողնում Ուղղիչ Տան ընկերական դատարանի այդ հռչակավոր դատախազի նախադասությունները՝ իրենց ձևի ու բովանդակության զավեշտական անհամապատասխանությամբ։ Բարձր, վերամբարձ, հռետորական «կեղծ-կլասիկ» ոճ և… 1/2ֆ. յուղ, 5 հատ կարտոֆիլ, փլավ… Պետք է