Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/382

Այս էջը սրբագրված է

գյուղական մի իգիթ։ Երբ ինձ տեսավ՝ մտավ դռան ետևը, ես էլ չնկատելոլ տվի։ Իսկույն մտքովս անցավ Մանիշակը… Եվ երբ, քիչ անց ես մտա այդ դռնով, որ իբր բարձրանամ վերև՝ տեսա Իգիթին ու Մանիշակին քնքշորեն իրար փաթաթված, ինչպես գյուղական սիրահարներ…

—Ա՛յ տղա, բա խի էիր տխրել,— հարցրի ես Իգիթին երկրորդ օրը, երբ նա աշխատում էր բակում՝ դռներ էր շինում նոր արհեստանոցների համար։

Իգիթը ժպտալով նայեց երեսիս, աչքերը ոլորեց և ասաց.

— Ե՛ս էդ Հյուսեինի...

Ուրիշ ոչինչ։ Սակայն ես անմիջապես հասկացա, որ պարտված է արդեն Հյուսեինը, այն երիտասարդ ռեցիդիվիստը, որը ևս Մանիշակի իեքնազոհ ասպետներից էր և սկզբներում կարծես սկսում էր գրտվել Ուղղիչ Տան այդ գեղեցիկ Դուլցինեայի սիրտը…

Սակայն հարկավոր է ասել, որ Ուղղիչ Տան պայմաններում դժվար թե սիրային արկածը համբույրից դենն անցներ,— բայց ի՜նչ քիշ բան էր այդ փակված աշխարհում Մանիշակի նման մի չքնաղ Դուլցինեայի թեկուզ և ամենաթեթև համբույրը…

Իգիթի ու Մանիշակի այս ռոմանտիկ պատմությունր չգիտեմ ինչու իմ հիշողության մեջ կապված է մնացել նոր արհեստանոցների կառուցման պատմության հետ, թեկուզ դրանց մեջ եղած միակ առնչությունն այն էր, որ Իգիթը հյուսն էր և աշխատում էր արհեստանոցների վրա։ Բայց ինչքան ես հիշում եմ այդ նոր արհեստանոցները