Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/385

Այս էջը սրբագրված է

եղանակը… Կարծես որբացել էր Համոն և վախենում էր, որ մեր չար մարգարեությունը կատարվի, ու գործը մնա «էկող գարունքին»։ Բայց շուտով եղանակները լավացան, և նրանք անցան աշխատանքի։

Նոր արհեստանոցների համար իբր չորրորդ պատ՝ պիտի ծառայեր Ուղղիչ Տան պարիսպը,

որի վերևի մասը սակայն մի փոքր ծուռն էր, և միտք առաջացավ այն քանդելու և նորից դարսելու: Եվ ահա մի առավոտ, երբ դուրս եկա հիվանդանոցից, տեսա, որ պարիսպն սկսել են քանդել։ Մինչև կեսօր նա արդեն հարկ եղած չափով քանդած էր, ու աշխատող կալանավորները, ինչպես և Բենժամենը, կանգնած էին փողոցում ու հաղթական ինձ էին նայում, որպես ազատվածներ… Ես ևս շտապեցի անցնել այնտեղ, և քանդած պարսպի այն կողմը կանգնած՝ մենք նայում էինք քաղաքին, Որ հեռավոր Դամասկոսի նման մեզ գրավիչ էր թվում և մեր սիրտը լցնում կարոտով ու տխրությամբ…

— Դե՛, դե, նե՛րս գնացեք,— կարդադրեց հսկիչը, և մենք մեծ դժգոհությամբ անցանք այն միակ քայլը, որ մեզ բաժանում էր դրսի լայնարձակ աշխարհից։
Երկու օր անց արդեն շարված էր պարիսպը, և Բենժամենը նրա վրա կանգնա՝ կարգադրություններ էր անում բանվորներին և մեկ-մեկ հայացքը հառում հեռուն՝ դեպի դյութական Երևանը։
Կրկին սկսվեցին անձրևները, և աշխատանքները կրկին դադարեցին։ Սա արդեն կատարյալ