Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/388

Այս էջը սրբագրված է

— Բա՛ս , շինեցի՛նք:

Եվ ապա, ցույց տալով ինձ.
— Իսկ էս քեռին չէր հավատամ…
Եթե երեխաները լավ դիտել իմանային՝ պիտի տեսնեին, որ իմ պատասխան ժպիտի մեջ ակնածանք կա դեպի իրենց հայրիկը, դեպի այդ երկդասյան կրթությամբ բանվոր-վարչագետը — և.

իմ թերահավատության համար մի փոքր ամոթանք…

XII.«ՆԻԿԱԼԱՅԻ ՊԱԴՎԱԼՆԵՐԸ», ԺԱՆԳՈՏԱԾ ՇՂԹԱՆԵՐԸ, ԹՈԻՐՔԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՍՈՒՄԸ, ԳԱՃԱՃԸ, ՌԱՀԻՄԸ, ՄԻՍԱՔԸ, ԼՅՈԻԲԱՆ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐԻ ՓԱԽՈԻՍՏԸ
— Երթանք Նիկալայի պադվալները տեսնենք. հրեն բաց են արել, որ միջին փետ ածեն,— ասաց ինձ մի անդամ Բենժամենը, երբ ես դուրս եկա բակ՝ կուլտ-բաժինը գնալու։
Դրանից մի օր առաջ, երբ մենք շրջում էինք քրեական կորպուսի բակում՝ նա ինձ ցույց էր

տվել կորպուսի աջ անկյունից դեպի վեր բարձրացող ծխնելույզը և խորհրդավոր հարցրել.

— Գիտա՞ս դա հինչ ա։
— Երևի ծխնելույզ։
— Չէ մի պոզեր... Դա նիկալայի պադվալների օդանցքն ա։ Դա շինված ա, որ պադվալներն օդ գնա՝ ընտեղ ածած բանտարկյալները չխեղդվեն։
Եվ ապա, ցույց տալով այդ օդանցքից մոտ քսան քայլ այս կողմը՝ կորպուսի ներքևի պատը՝ —բացատրել էր.