Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/389

Այս էջը սրբագրված է

— Այ, տեսնո՞ւմ ես էս տեղը. սրա տակին մին նեղ միջանցք կա, ոնց որ կանավը։ Ընտեղ են քցելիս ըլել բանտարկյալներին, դրանք էլ սողալով գալիս են ըլել՝ պառկել էս օդանցքի տակ, որ օդի պակասությունից խեղդվեն ոչ։ Էս անցքից օդը գնում ա լցվում էտ միջանցքը։ Ես մտած տեսած կամ… Երևանի Ուղղիչ Տունը նախկին նահանգական բանտն էր, որը, որքան հայտնի է ինձ հին բանտարկյալների պատմածներից, ցարական ամենադաժան բանտերից մեկն է եղել։ Այս բանում ես լիովին համոզվեցի, երբ տեսա այսպես կոչված «Նիկալայի պադվալները»։ «Նիկալայի պադվալները» գտնվում են Ուղղիչ Տան ձախ կորպուսի ներքևը և այժմ վերածված են փայտի պահեստի։ Իջնելով մի քանի աստիճաններ՝ մենք մտանք մի ընդարձակ ներքնահարկ, որ ոչ մի պատուհան չուներ։ Վառեցինք լուցկին և տեսանք, որ կիսով չափ մեջը փայտ է լցրած. բացել էին, որ մնացած փայտն էլ լցնենր: Ես կարծում էի, թե հենց դա է, որ կա, բայց Բենժամենը բռնեց իմ ձեռից և մոտեցրեց դիմացի պատին։ Արկին վառեցի լուցկին— և տեսա հռչակավոր «միջանցքը», որի մեջ մարդ կարող էր տեղավորվել միմիայն նստած, իսկ առաջ գնալ չորեքթաթ։ Միջանցքի դուռը պոկած էր — չկար: — Մտնենք նայենք,— ասի Բենժամենին։ — Ես մին անդամ մտել եմ—էլ ցանկություն չունեմ։ Ինքդ կարող ես մտնել էլ, տեսնել էլ։ Եվ ես մտա։ նախապես, իհարկե, տեղեկացա, որ փոսեր չկան—և մթության մեջ մոտ քսան