Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/409

Այս էջը սրբագրված է

մյուսների, որոնց ճանաչում են՝ վարչության ու դրսի ծանոթների։ Ու էսպես՝ հազար բան։ Եթե ես էստեղ կալանավորների մեջ որոշ անուն ունեմ շնորհիվ մի՛միայն իմ ուժերի և էստեղ ցույց տված վարվեցողության։ Երբ ես էստեղ ընկա՝ ինձ ոչ-ոք չէր ճանաչում, ո՛չ կալանավորները, ո՛չ վարչությունը։ Ես ինքս ինձ ճանաչացրի։ Այնինչ եթե դուք անծանոթ Ուղղիչ Տուն ընկնեք՝ դժվար թե կարողանաք կալանավորների մեջ էն հարգանքն ունենալ, ինչ որ ունեք էստեղ…

Եվ նրա ասածների մեջ կար, անշուշտ, որոշ ճշմարտություն։ Հետագայում ես շատ առիթներ ունեցա նրա հետ թե՛ այս, թե՛ այլ բազում նյութերի շուրջը զրուցելու և տեսա, որ խելքը գլխին

տղա է Բաղդասարր, և իր նախապաշարմունքները հետևանք են դառն, անողոք պայմաններում ապրած կյանքի,— պայմաններ, ուր միակ որոշող պայմանը՝ սեփական բռունցքը, ճարպիկությունն ու աչքաբացությունն է, և ուր մարդը մարդուն գայլ է՝ բառիս իսկական իմաստով։

Կալանավորական «վարի խավի» ամենացայտուն ներկայացուցիչն ու ճանաչված պարագլուխն էր Բաղղասարը, և ես շատ գոհ եմ նրանից, որ նա ինձ անսպառ նյութ տվեց՝ ինչպես կալանավորական «վարի խավի» հոգեբանությունը, այնպես էլ նրա յուրահատուկ, ուրույն փիլիսոփայությունը հասկանալու համար։
XIV. ԼԻ ՕՐԸ ՈԻՂՂԻՉ ՏԱՆԸ. ԿԱՄԵՐԱՆԵՐԸ, ԳՐԱՍԵՆՅԱԿԸ, ԱՐՀԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼՆ
Առավոտվա ժամը վեցից, իսկ ձմեռը յոթից սկսում է արթնանալ Ուղղիչ Տունը։ Արթնացնելու