Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/416

Այս էջը սրբագրված է

— Դրկիցինս էր,֊ համաձայնվում է կալանավորը. — Խաբեցիր գոմը տարար կովը կթել տալու... Գյուղացին ժպտում է ու հորթի հոտն առած կովի նման՝ երեսը շուռ է տալիս դեպի պատը։

Եվ պետը այդ աժդահա գյուղացու գրի առնելու ոչ այնքան էլ հարմար պատմությունը վերջացնում է մի սուր կատակով, որին հաջորդում է կալանավորների միահամուռ ծիծաղը, զվարթ քրքիջը։

—Դու գողությա՞ն, — դառնում է պետը մի ուրիշի։

— Գողության...

Եվ այսպես, համարյա առանց սխալվելու, նա որոշում է, թե ով ինչ գործով բռնված կլինի, հետո հարցուփորձ է անում նրանց կարիքների մասին, կարգադրություններ անում հսկիչներին և դուրս գալիս։

Զարմանալի հոգեբան էր պետք։ Բավական է նայեր կալանավորին՝ և արդեն կհասկանար թե նրա ինչ տիպի հանցագործ լինելը, թե՛ նրա բնավորությունը, թե՛ «փորացավը»։


Մի անգամ առավոտյան իր այդ շրջագայության ժամանակ երբ նա մտավ մեկուսարանը՝ դեմ ելավ նրան աժդահա, գյուղական այրված դեմքով, սպիտակամորուս, բայց բավականին առույգ մի եկեղեցական։ Դուրս եկավ, որ վարդապետ է՝ բերված է Սևանից։

— Տղա՞ եք բռնաբարել,— հարցրեց պետը լուրջ՝ շեշտակի նայելով մարդագետին։