Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/444

Այս էջը սրբագրված է

իրենց էլ են մարդ հաշվում, ինչպես բոլոր մարդկանց, — նրանց, որ դրսում են գտնվում, ազատ են ու չեն կրում «կալանավոր» անունը։ Առանձնապես ուրախացել էր Լազգին։

— Գրա՛, — ասում էր նա ցուցակագրող կալանավորին, — էնպե՛ս դրա՝ հմմեն ճանչնան... Լազգի չգրաս Հա՛յկ գրա... Հայկ Խոյեցյան հինքը քյավառցի...

— Կին ունե՞ս։

— Իյա՜... Ընձի կնի՞կ հուստ ա... Լազգին ի՞նչ կանա կնիկ... Քաղաք էնքա՞ն կնիկ՝ շնից շատ...

Նոյեմբերի 29֊ի երեկոյան Ուղղիչ Տանը կայա֊ցավ միտինգ, որին ներկա էին համարյա բոլոր կալանավորները։ Կուլտ֊բաժնում նոր լամպեր էին դրել, դահլիճը զարդարել դրոշակներով։ Նվագում էր կալանավորների երաժշտախումբը՝ թառ,

ջութակ, մանդոլին ու դհոլ։ Կամ առանձին դհոլ֊զուռնա։

Երբ վարագույրը բացվեց՝ բեմի վրա, սեղանի շուրջը նստած էին կուլտ֊բաժնի վարիչը, Ուղղիչ Տան պետը, կուլտ֊կոմիսիայի նախագահը և կալանավոների ներկայացուցիչները։ Ռուսների ներկայացուցիչը Բելոգուրովն էր, իսկ թուրքերի կող֊մից սեղանի աջ կողմը բազմել էր մի գյուղացի կալանավոր՝ հսկա փափախը գլխին։

Միտինգը բաց արեց կուլտ֊կոմիսիայի նախագահը, որից հետո խոսեցին Ուղղիչ Տան վարչության և կալանավորների ներկալացուցիչները։ Կալանավորներից երկուսը խոսելու փոխարեն արտասանեցին հատկապես այդ առթիվ դրված իրենց բանաստեղծությունները՝ առաջինը հայերեն,