Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/445

Այս էջը սրբագրված է

երկրրորդը ռուսերեն։ Այդ օրը լույս էր տեսել պատի թերթի ընթացիկ համարը՝ նվիրված նոյեմբերի 29-ին, ուր և տպված էին այդ բանաստեղծությունները։

Միտինգից հետո կալանավորները խաղացին երեք պիես՝ հայերեն, թուրքերեն, ռուսերեն։ Ներկայացումների ընդմիջումներին նվագում էին ու պարում. և նորից՝ աչքերում կրակե խանչալներ

խաղացնելով՝ պարում էր ու կատաղի աչքերով կանանց կողմը նայում մեր Լազգին…

Երեկույթից հետո տրվեց ընթրիք, որ մեծ հաճույք պատճառեց կալանավորներին:
Այդ օրը Ուղղիչ Տանն անցկացրած իմ ամենահետաքրքիր օրերից մեկն էր, — և ես երբեք չեմ մոռանա այդ օրը՝ նոյեմբերի 29֊ը Երևանի Ուղղիչ Տանը…
1926 թվի նոյեմբերի 29֊ը։
XVII. ՈԻԹԵՐՈՐԴ ԿԱՄԵՐԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ. «ԱՆԱՇԱՆ» ԵՎ «ԿԱՏՈՐԺԱՆԻՆ»-Ը, ՀԱՋԻՆ ԵՎ ԴԱՎԱՃԱՆ ՋՈՒԹԱԿԸ
Ուղղիչ Տնից դուրս գալուցս մի ամիս առաջ ես թողի հիվանդանոցում հատկացված իմ «մեկուսացման սենյակը» և տեղափոխվեցի քրեական կորպուսի վերի հարկը՝ ութերորդ կամերան։
Այդ կամերան Ուղղիչ Տանը հռչակված էր, իբրև անուղղելի ռեցիդիվիստների կամերա։ Իմ այնտեղ

տեղափոխվելու ժամանակ թեկուզ նա չուներ իր նախկին «անխառն» երանգը, սակայն էլի նրա բնակչությունը բաղկացած էր բավականին հետաքըքիր կալանավորներից։ Այդտեղ էին բնակվում Բաղդասարը, Լազգին, Օսը, Դարչոն, Համոն և մի շարք ուրիշ յուրօրինակ ու հետաքրքիր մարդիկ…