Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/455

Այս էջը սրբագրված է

սակայն յուրաքանչյուր փայտիկ հարկավոր էր վերցնել այնպես, որ մյուսները չշարժվեն։— Վերցնելուց հետո հաշվում էին վերցրած փայտիկների քանակը։— Ահա և ամբողջ «կատորժանինը»։

Առաջին հայացքից կարելի է նկատել, թե որքա՜ն կռիվներ ու վեճեր կարող են ծագել այսպիսի մի «նուրբ» խաղի շուրջը։

— Ժաժա՛ց...

— Չժաժա՛ց...

Անապտցուցելի բան է նկատելը, մանավանդ երբ նկատում են շահագրգռված կողմերը.— դե եկ որոշիր՝ «ժաժա՛ց», թե՞ «չժաժաց»...

Եվ ամբողջ օրը, մանավանդ երեկոները, ութերորդ կամերայում այդ վեճն էր՝ ժաժա՞ց, թե՞ չժաժաց: Խաղում էին բացառապես ծխախոտի վրա. վարպետներ էին համարվում Միհրանը և Բաղդասարը։

Դեռ կորպուս տեղափոխվելուց առաջ ես գիտեի, որ կան կալանավորներ, որոնք «անաշա» են ծխում։ Անաշան աֆիոնի նման մի բան է, որ հարբեցնում է ծխողին։ Վնասակար բան է. թուլացնում է տեսողությունը և զրկում է կամքից ու ընդունակություննեչփց։ Դրա դեմ կռվելը չափազանց դժվար է, համարյա անհնարին՝ այն պարզ պատճառով, որ շատ քիչ տեղ է բռնում. մի գրամը բավական է չորս-հինգ ծխախոտի, իսկ յուրաքանչյուր ծխախոտը՝ հարբեցնելու համար։ Ինչքա՛ն էլ մանրակրկիտ խոր զարկեն՝ կարելի է անցկացնել։ Եվ կալանավորներն անցկացնում էին ու ծխում։

Անաշայի ազդեցության յուրահատուկ կողմերից մեկն էլ այն է, որ ծխողին միանգամայն