Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/460

Այս էջը սրբագրված է

— Դնգա՜ց շունշանորդին... Այղքա՛ն տեղ հասցուցի՝ դնգաց... Չենե՝ ո՛չ մեկ մարդ կրնար խլել Հաջու ձեռքեն այդ ջութակը...

Եվ հանկարծ սիրտ էր տալիս իրեն` սպառնալով ինչ-որ մեկին. 

— Պիտի թռցնե՛մ... Նորե՛ն պիտի թռցնեմ... Ես Հաջին չըլլամ, թե չթռցնեմ...

 Սակայն միանգամայն պարզ էր, որ էլ ո՛չ ինքն է հավատում իր ասածին, ո՛չ ուրիշները։
Խե՜ղճ Հաջի...


XVIII. ԴՐԱՄԱԽԱՂԸ ՈԻՂՂԻՉ ՏԱՆԸ, ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԴԵՊԻ ՄԱՏՆԻՉՆԵՐԸ ԵՎ 
          ԲԱՂԴԱՍԱՐԸ` ԻԲՐԵՎ ԼՅՈԻՄՊԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻ
                  ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍ ՈԻ ՏԵՍԱԲԱՆ 


Մի անգամ ցերեկը ես մ տա մեր կամերան` տեսնեմ Բաղդասարը ծալապատիկ նստած է իր կոյկայի վրա, դեմն էլ ինձ անծանոթ մի թուրք կալանավոր` զար են գցում։ նախ մեկն էր գցում, հետո մյուսը։ Խաղը կոչվում էր «բայբուրդ»։

Հետաքրքիր էր նրանց զար գցելու ձևը։ Զարը գցում էին մի փոքր ցած կռացած, հետո ետ շրջվում, բարձրաձայն տնքում ու աջ բռունցքը խփում կրծքներին, կամ բաց ձեռքը` ծնկներին։ Ստացվում էր մի տեսակ շախսեյ-վախսեյի տպավորություն։

Դրամ խաղալը խստիվ արգելվում էր Ուղղիչ Տանը, սակայն կալանավորները, գլխավորապես լյումպենները, խաղում էին գաղտնի։ Ինչ միջոցների էլ վարչությունը դիմեր` անհնարին էր միանգամայն արմատախիլ անել այն։ Հանրակեցության բոլոր օրենքները պարտագիր են բոլոր