Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/467

Այս էջը սրբագրված է

Ու զգացի, որ սխալ է մոտեցումս; Ուզեցի շտկել սխալս բայց, ինչպես ասում են՝ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցի։ Հարցրի պարզապես·

 — Եթե, ազատվելուց հետո, գործ ունենալու լինես որևէ հիմնարկության հետ՝ պիտի հայտնե՞ս որ կալանավոր ես եղել։
Նա ավելի ևս զարմացած, համարյա ապշած, երկար նայեց երեսիս, զննող հայացքով տնտղեց դեմքս, ժպտաց ու կամացուկ ասաց· 

— Լրտես հո չե՞ք…

Թեկուզ գիտեի կալանավորների, մասնավորապես Բաղդասարի, ծայր աստիճանի կասկածոտ լինել այնուամենայնիվ նրա այդ խոսքերը ծայր աստիճանի ծանր տպավորություն թողին իմ վրա։
— Չե՞ս ամաչում, Բաղդասա՚ր, — ասի ես Բաղդասարին, — պատվաբեր չի տղամարդուն այդքան կասկածոտ լինելը։
— Ո՞նց չլինեմ, ընկե՛ր Զարյանց, — առանց զղջալու պատասխանեց Բաղդասարը — կյանքումս հենց ո՛ւմ որ հավատացել եմ՝ զղջացել եմ… Մա՞րդ էլ մարդու հավատա… Հարազատ հորս չեմ  հավատա, էլ ո՞ւր մնաց ընկերոջ… Հենց ով ուզում է լինի։
Իր ապրած կենդանական կյանքի դառն փորձն էր խոսում Բաղդասարի շրթունքներով — և նրան դժվար էր հակառակը համոզել։
Ես այդտեղ նկատեցի մի հետաքրքիր գիծ ևս նրա հոգեբանության մեջ, որ ընդհանրապես հատուկ էր բոլոր կալանավորներին, իսկ, իհարկե, գերազանց չափերով՝ լյումպեններին։ Նրանք չէին հասկանում զուտ տեսական, սկզբունքային հետաքրքրությունը  որևէ հարցով։ Մի բան, որ բխում էր, իհարկե,