Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/469

Այս էջը սրբագրված է

նրա վերաբերմունքն իմանալու համար։ Եվ ես ափսոսացի ու զղջացի, որ արի այդ փորձը…

Իժի կծածի նման վեր թռավ իր տեղից, հենց որ իմ ասածի իմաստն ըմբռնեց, Բաղդասարը, և ամենից առաջ, որպես նախերգանք՝ մի հիսունհարկանոց հայհոյանք ուղարկեց ասողների հասցեին։ Աչքերը ոխով լցվեցին, թույնով ու անհանգստությամբ։
— Ո՞վ է ասում, — հարցրեց խռպոտ ձայնով,— ե՛ս նրանց — և այլն, և այլն։ Չէ՛, մի դուք ասեք, ընկե՛ր Զարյանց, թե ո՞վ է էդ ասել, որ նրա՛ հետ ես խոսեմ, և ո՛չ թե ձեզ…
Ու դարձավ կամերային.
— Որ մեկի տակին է մինչև օրս պառկել Բաղդասարը. ո՞ւմ ճանապարհից մի կողմ քաշվել, որպեսզի նա անցնի… Ո՞ւմ առաջ է խեղճացել կամ ստորացել… էն ո՞ր կալանավորն է, որ մի փոքր դիպել է Բաղդասարին ու պատասխան չի ստացել… Չէ՛, մի ասե՛ք, ընկե՛ր Զարյանց, թե ո՞վ է

էդ ասող լածիրակը…

Եվ հանկարծ բարկացավ ինձ վրա.
— Գիտե՞ք ինչ, ընկե՛ր Զարյանց, էդ խոսքը հե՛չ ասելու խոսք չէր, որ դուք ինձ ասիք… Իսկի տղամարդու խոսք չէր էդ խոսքը։
— Ես իմ խոսքը չեմ ասում, Բաղդասա՛ր, ուրիշներինն եմ ասում։
— Էդ ուրիշները թող գան ի՛նձ ասեն, ինչո՞ւ են ձեզ ասում։ Թող Բաղդասարի՛ն ասեն, որ իմանան

պատասխանը… Իսկի՛ տղամարդու բան չի ուրիշի կռնակին բամբասելը…

— Ինչո՞ւ բամբասել, — ավելի տաքացրի ես նրան. — մարդիկ մասնավոր խոոակցության