Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/472

Այս էջը սրբագրված է

հնարավորության, արձակուրդների և այլ սքանչելի բաների մասին, որոնցից կարող էր լիովին օգտվել յուրաքանչյուր կալանավոր։ Բաղդասարն այդ բանն ինձանից լավ էր հասկանում և ամեն կերպ աշխատում էր ժամանակավորապես զսպել իր ժիգանական բնազդները։

Վերջին ժամանակներում իրեն միանգամայն հանգիստ էր պահում Բաղդասարը և ամեն կերպ աշխատում էր ուղղված կալանավոր երևալ։ Ուզում էր նույնիսկ վերևի կամերաներից իջնել ներքև, ուր տեղավորված էին մեծ մասամբ աշխատավոր, պատահական, ոչ «պրոֆեսիոնալ» կալանավորները։ Անգամ խնդրում էր, որ իրեն գործ տան կուլտբաժնում, բայց երբ առաջարկեցին մի տեխնիկական գործ հրաժարվեց։ Այստեղ էլ, ինչպես «բռունցքային» գործերում, ուզում էր եթե ոչ առաջինը գոնե վերջինը ևս չլինել։
Այսպես էր Բաղդասարը։

ՈՒղղիչ Տնից դուրս գալուց հետո ես տեղեկացա որ նա, այնուամենայնիվ, ինչ-որ հանցանքի համար ուղարկվել է մեկուսարան։ նայես ի՞նշ է անում հիմա, ի՞նչ ժիգանական սխրագործություններ, Նոր-Բայազեդի մեկուսարանում Բաղդասարը…

Ինչպես այս գլուխը։ այնպես էլ ընդհանրապես Բաղդասարի մասին գրելիս, միշտ ծակում է ուղեղըս այն միտքը, թե ի՞նչ պիտի մտածի Բաղդասարը իր մասին գրածներս կարդալիս։ Երևի նրա մեջ պիտի ամրանա այն համոզմունքը, թե ես «լրտես» եմ եղել և այժմ էլ մատնում եմ իրեն հրապարակորեն… Ու է՛լ ավելի պիտի ամրանա Բաղդասարի