Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/480

Այս էջը սրբագրված է

հանդարտ, սառը ձայնովորի մեջ նախատինքի շեշտ կար, ասաց.

— Ա՛ռ։ Ամոթ է։ Ճղի դե՛ն գցի։ Գնա՛։
Մադոն, միշտ նույն մեղավոր—հիմարական ժպիտը դեմքին՝ մոտեցավ սեղանին, վերցրեց իր գրությունը, ճղեց. գնաց։
Երբ Մադոն հեռացավ՝ պետն ինձ ասաց։
— Էս պես էլ մարդիկ կլինեն, չես հասկանում… Հացադուլ եմ անում, թե ինչ է՝ գրիժա ունեմ, դատախազին կանչի։ Թե գրիժա ունես — հրե՛ն հիվանդանոցը, հրե՛ն բժիշկը։ Թե դու գրիժա ունես—

դա՛ էլ անի։ Ինքն էլ ամաչեց իրա արածից։

Բայց և այնպես, մի օր անց Մադոն այնուամենայնիվ հացադուլ հայտարարեց և դատախազն եկավ։ Եկավ ա՛յլ գործերով, ինչպես գալիս էր հահախ. Մադոն ինքն էլ գիտեր, որ առանց իր հացադուլի էլ նա կգա, և ինքը կարող է հայտնել նրան իր բաղձանքը։ Սակայն էապես այգ չէր նրան հետաքրքրողը։ Նա «բողոքել» էր ուզում, «պայքարել», ինչպես իսկական ռեցիդիվիստ, ժիգանական հերոս։
Ես ներկա էի դատախազի հետ ունեցած նրա զրույցին և տեսա այդ հերոսական պայքարը։
— Դուք ինչի՞ դեմ եք բողոքում, —սառը հարցրեց դատախազը:
— Գրիժ ա ունեմ՝ չեն ուղարկում ապելացի։
— Բժիշկը նայե՞լ է:
— Նայել է։
— Ի՞նչ է ասում։
— Ասում է… ասում է… Ընկե՛ր դատախազ, մեռնում եմ — չեն ուղարկում ապելացի անեն…