Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/486

Այս էջը սրբագրված է

ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ մեր ուղղիչ քաղաքականությունը։ Ավելի շուտ սրանք կարող են փչացնել, իրենց ազդեցության տակ առնելով՝ ուղղիչ ճանապարհից թեքել և' այն կալանավորներին, որոնք այլ պայմաններում միանգամայն ուղղելի տարրեր են, այնինչ սրանց շրջանն ընկնելով տարվում են ժիգանական ռոմանտիզմով և դառնում անուղղելի հանցագործներ։ Օրինակ' մեր ակամերայի Գլդանը։ Գյուղացի, հազիվ չափահաս մի երիտասարդ, որ դատապարտված էր գողության համար։ Հարկավոր էր տեսնել, թե ինչպիսի ոգևորությամբ էր լսում ժիգանների արկածային վեպերը, որպեսի փայլ էին ստանում այդ լեգենդները լսելիս նրա խոշոր, դեռ աշխարհ չտեսած աչքերրը, որպեսզի միանգամայն պարզ լիներ այդ։ Կարող եմ բերել և ուրիչ շատ օրինակներ։ Բայց իբրև ամենալավ ապացույց' հիշեմ և մի այլ երիտասարդի, այս անգամ արդեն նախկին խորհրդային ծառայողի, որ ուղղիչ Տուն էր ընկել յուրացման համար։ Նախկին կոմերիտական էր, շատ սրամիտ կուպլետներ էր դրում պատի թերթում։ Սակայն նրան տեղավորել էին վերի կամերաներից մեկում, և նա այն աստիճան ժիգանների ազդեցության տակ էր ընկել, որ մեզ շատ դժվարությամբ հաջողվեց պոկել նրան այդտեղից և լծել կուլտ֊կրթական աշխատանքի։ Սակայն, կարծեմ, այս էլ չօգնեց, և նա այնպես էլ հեռացավ Ուղղիչ Տնից՚ իր հոգում տանելով այն այրող վարակը, որին կարելի է «ժիգանական ռոմանտիզմն» անունը տալ։ Ուղղիչ Տունը այդ վարակիչ, այլասերող տարրերից փրկելու միակ միջոցը, իմ խորին համոզմունքով, դրանց բոլորովին, միանգամայն առանձնացնելն