Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/489

Այս էջը սրբագրված է

Երբ նա գալիս նստում էր բակում և սկսում փորփրել իր վերքերը կալանավորները շրջապատում էին նրան — և սկսվում էր մենամարտը։ Տարօրինակ մարդիկ էին այդ տեսակետից ևս կալանավորները. Արտաշ֊թագավորը նրանց համար ոչ թե մարդկային անկման զարհուրելի մի նմուշ էր, այլ.,, հասարակ զվարճալիք։ Չնայած հսկիչների բոլոր ջանքերին առիթ չէին փախցնում նրա Հաշվին մի փոքր զվարճանալու։ Քար էին գցում վրան , փոքրիկ ավազաքարեր , ծխախոտ տալիս՝ միջին մազեր, կամ այլ կեղտոտություններ, վրան ջուր լցնում, հետևից գաղտագողի մոտենալով հրում, որ ընկնի, — և նման հազար ու մի տեսակ բարբարոսություններ։ Եվ տարօրինակն այն էր, որ սա անում էին ոչ միայն լյումպեններն ու ժիգանները, այլև համարյա բոլոր կալանավորները, նույնիսկ ինտելիգենտներից մի քանիսը։

Զարհուրելի փրփրում էր այդ ամենից Արտաշ-թադավորը և պատասխանում հարյուրհարկանի հայհոյանքներով։ Հայհոյում էր հյութեղ, ըմբոշխնելով, երևում էր, որ դա, բացի ինքնապաշտպանության զենք լինելը' հաճելի էր նրան և որպես արվեստ, որի մեծագույն վարպետներից մեկն էր ինքը, այդ Արտաշ֊թագավորը։ Եվ նա շատ անգամ տեղից էլ չէր վեր կենում — բավականանում էր հայհոյանքներով։ Մյուս կողմից, ճշմարտության չդավաճանելու համար, հարկավոր է ասելք որ Արտաշ-թագավորի և կալանավորների միջև տեղիունեցող այդ գզգզոցը ավելի շուտ վայրենի հանաքի, ժամանցի բնույթ էր կրում, քան լուրջ հալածանքի։ Մի հոտենտոտյան, մարդկային բանականությունից վեր գտնվող ժամանց, որ վերջ ի