Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/495

Այս էջը սրբագրված է

Այնինչ նրան միանգամայն հակառակ՝ բառիս առօրյա, փողոցային իմաստով մի «գիժ» էր Ալին՝ 25—26 տարեկան մի թուրք երիտասարդ, որ Ուղղիչ Տուն էր ընկել, ինչպես և Մահմեդը՝ գողության համար։

Օարակ, միջահասակ, բոբիկ, միշտ ճղոտած շորերով, կեղտոտ երեսով ու քթով՝ հիմարական ժպիտը դեմքին։ Մոտենում էր հանկարծք թևիցդ քաշում, կանգնեցնում, շեշտակի նայում երեսիդ ու ժպտում հիմարաբար, կարծես տնազ է անում։ Ու հանկարծ կրկին քաշում էր թևիցդ.
— Ինձ հա՛ց տուր։
Կամ.
— Տո՛ւր ինձ 50 կոպեկ։
Եվ երբ զարմանք էիր հայտնում—անսպասելի կերպով, բարձր, հիստերիկ ծիծաղով ծիծաղում էր հանկարծ։ Թողնում էր քստմնելի տպավորություն, ինչպես ռուսական յուրոդիվիները։
Կալանավորները շատ էին սիրում ծիծաղեցնել նրան։ Որ վայրկյանին էլ մոտենային ու ասեին.
— Ալի, գյո՛ւլ—

անմիջապես կբանար բերանը և հանկարծակի, առանց նախաբանի, կծիծաղեր, — բարձր, զիլ, հիստերիկ ծիծաղով, որ անսովոր մարդու վրա կաող էր իսկական խելագարային ծիծաղի տպավորություն թողնել։

Անպայման աննորմալ էր նա, այդ Ալին, սակայն բավականին հեռու էր խելագարությունից։ Կալանավորները սիրում էին նրան ծիծաղեցնել, հարցեր տալ, որոնց նա հաճախ բավականին սրամիտ պատասխաններ էր տայիս, — բայց չէին նեղացնում։ Հաճախ հաց էին տալիս, ծխախոտ, —