Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/499

Այս էջը սրբագրված է

XXI. ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՍ ԵՐԵՎԱՆԻ ՈԻՎՎԻՉ ՏԱՆԸ. ԱՍԼԱՆ-ԲԻՋԻ ՏԵՏՐԱԿՆԵՐԸ, ՍՈԻՐԵՆԻ ՊԻԵՍԸ, «ՆՌԱՆ ՀԱՏԻԿՆԵՐԸ» ԵՎ ԵՐԵՔ «ԽՈԻՐԱՆՆԵՐԸ» — ԻՄ ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Անձնական տեսակետից Երևանի Ուղղիչ Տանն անցկացրած իմ վերջին օրերը նման էին մի ծանր, աներևակայելի կոշմարի։ Իմ հոգեկան կացության տեսակետից։ Երևակայեցեք, որ այնքան էլ ուրախ մտքեր չեն կարող շրջագայել մարդուս ուղեղում, երբ նա իրերի այս կամ այն բերումով ընկած է Ուղղիչ Տուն, փակված չորս պատերի մեջ, ստիպված է ապրել լյումպեն-ռեցիդիվիստների շրջանում, իսկ Ուղղիչ Տնից մի քանի քայլ անդին երևվում են գերեզմանատան քարերը, ուր մի փոքրիկ հողաբլրի ներքո հանգչում է քո ամենասիրած մարդու, հերոսական բարեկամի, քո կնոջ, ընկերոջ աճյունը… Այո՛, ուրախ մտքեր և բարձր տրամադրություն մարդ չէր կարող ունենալ այդպիսի անձնական պայմաններում — և իմ վերջին օրերը Երևանի Ուղղիչ Տանը նման էին զարհուրելի կոշմարի…
Սակայն անձնական այդպիսի ծանր կացության, համարյա խելագարային այն մշուշի միջից ինձ այսօր պատկերանում են մի քանի դեմքեր ու դեպքեր, որ Ուղղիչ Տանն անցկացրած իմ վերջին օրերի ամենացայտուն հիշողություններն են, անմոռանալի դեպքերը։ Դրանց մասին է ահա, որ ես կուզեի գրել իմ հիշողությունների գրքի այս վերջին հատվածում։
Մի անգամ, Ուղղիչ Տնից դուրս գալուցս մի քանի օր առաջ, գլխիկոր շրջոոմ էի քրեական կորպուսի միջանցքում, երբ իմ դեմ ելավ, ծառացավ իր