Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/507

Այս էջը սրբագրված է

— Տուրմե՛ն է․․․

Այդ օրը նրանց նոր շորեր հագցրին և տեղափոխեցին Ուղղիչ Տան խոզաբուծարանը, որ գտնվում էր մեր շենքի դիմացը։ Հին կալանավորական շորերից մի գիշերվա ընթացքում փոքրացրին ու ծիծաղելի — խոնթոշ զգեստներ կտրեցին նրանց համար Անուշն ու Մարգարիտը։ նրանք ապրում էին ծառայողների սենյակի մի անկյունում և գոհ էին իրենց վիճակից։ Պետը հարց էր հարուցել, որպեսզի նրանց մանկատուն ընդունեն, բայց գործը ձգձգվում էր։ Ես նրանց այդտեղ էլ թողի, այդ երեք փոքրիկ «խուժաններին» — Ուղղիչ Տան վերջին օրերիս երեք այդ իմ փոքրիկ ընկերներին — իմ երեք եղբայրներին․․․