Ե. Չարենցի Երկերի ժողովածուի V հատորում զետեղված «Երկիր Նայիրի» և «Երևանի ուղղիչ տնից» ստեղծագործություններրի համար հիմնական տեքստ են ծառայել բանաստեղծի 1932 թ․ հրատարակած Երկերը, որը ծանոթագրություններում հիշատակվում է Երկեր, տեքստային տարբերություններում Երկ անվանումով։
Երկերին նախորդած հրատարակությունները (աոանձին գրքով) տեքստային տարբերություններում հիշատակվում ենճ «Երկիր նայիրի», 1926, Երևան — II տպ, «Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից»։ 1927 թ., Թիֆլիս— I տպ համառոտագրությամբ։
Հատորում կիրառված է հանդեսների, ամսագրերի ու լրագրերի անունների հետևյալ համառոտագրությունը.
Արձ — Արձագանք, շաբաթաթերթ, Թիֆլիս։
ԽՀ — Խորհրդային Հայաստան, օրաթերթ, Երևան։
KpC — Карс, շաբաթաթերթ, Կարս։
Հզ — Հորիզոն, օրաթերթ, Թիֆլիս։
Հվտ — Հովիտ, շաբաթաթերթ, Թիֆլիս։
Մտկչ — Մարտակոչ, օրաթերթ, Թիֆլիս։
Մշ — Մշակ, օրաթերթ, Թիֆլիս։
Մրն -Մուրճ, ամսագիր, Երևան։
Նք — Նորք, հանդես, Երևան։
Հատորում օգտագործվող Մքն համառոտագրությունը նշանակում է մեքենագրված տեքստ։