Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/524

Այս էջը սրբագրված է

«Հրաման N 60

Կարսի կայազորին

10 օգոստոսի 1914 թիվ, Կարսի բերդ

Կարս և Ալեքսանդրապոլ քաղաքների տնատեր Ալեքսանդր Պետրովիչ Ձիթողցևը դիմել է ինձ մի նամակով, որտեղ, արտահայտիչով իր ջերմ ցանկությունը ինչ-որ բանով օգտակար լինելու ահեղ փորձություն ապրող հայրենիքին, — իր ընդարձակ տներից երկուսը՝ մեկը Ալեքսանդրապոլ, իսկ մյուսը՝ Կարս քաղաքում, իրենց ողջ հարմարություններով առանց որևէ փոխհատուցման տրամադրում է զինվորական գերատեսչությունների կարիքներին՝ հիվանդ ոլ վիրավոր զինվորների համար պատերազմի ողջ ընթացքում և խաղաղություն կնքվելուց 3 ամիս հետո։

Նշված այս ամենից բացի, տնատերը աոաջարկել է պատերազմի ամբողջ ընթացքում պետական հիմնարկներից իր մնացած շինությունների համար ստանալիք եկամուտների 10%-ը չհաշվել, որ կկազմի տարեկան երեք հազար ռուբլուց ավելի։

Հայրենասիրական բարձր պոռթկման և զինվորական գերատեսչության ու կարմիր խաչի կարիքների օգտին մեծ նվերի համար՝ ի պաշտոնե հայտնում եմ իմ անկեղծ շնորհակալությունը մեծարգո Ալեքսանդր Պետրովիչ Ձիթողցևին և կարծում, որ այդ արժանի օրինակը քիչ ընդօրինակողներ չի գտնի Կարս քաղաքի քաղաքացիների միջավայրում։

Իսկականը ստորագրել է կայազորի պետ գեներալ-լեյտենանտ Զուբովը (տե՛ս Крс, 1914, № 34)։

Նույն շաբաթաթերթի 1915 թ. № 37-ում տպագրված մի այլ հրամանով առանձնացվում է հատուկ հանձնաժողով, որին հանձնարարվում է ընդունել Վորոնցով-Դաշկովի փողոցի վրա գտնվող Ալեքսանդր Ձիթողցյանի շինությունը՝ Կարսի բերդի փոստ-հեռագրական գրասենյակը և ծառայողներին տեղավորելու համար։ Հրամանը ստորագրել է Կարսի նահանգապետ Պոդգուրսկին։

1918 թ. գաղթելով Կարսից, հետագա տարիներին Ձիթողցյանը բնակվել է Ալեքսանդրապոլում։


Հինգհարկանի մի հսկա— Ալեքսանդր Ձիթոդցյանը Կարսում ունեցել է մի քանի շինություններ, նրան պատկանող որոշ շինություններում պատերազմն սկսելուց աոաջ էլ տեղավորված են եղել