Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/526

Այս էջը սրբագրված է

Առաքելաց եկեղեցին — Կարսի Աոաքելաց եկեղեցին կառուցվել է Արաս Ա Բագրատունու թագավորության տարիներին (շինությունը սկսվել է 930-ին, ավարտվել 942 թ.)։ Հայկական ճարտարապեպության հնամենի կոթողներից է։

XIII դարում թուրքական սուլթան Մուրադ -ի օրով եկեղեցին դարձնում են մզկիթ՝ «Գումբեթ-ջամի» անունով, այդպես էլ մնում է մինչև 1879 թվականը, երբ արդեն վեր է ածվում ռուսական եկեղեցու։

«Կարս քաղաք» գրքում (1894 թ·, Մոսկվա), նկարագրելով եկեղեցին, Կրպեն գրում է. «Գմբեթը բարձրանում է ներսից առանց սյան և բաժանվում է դրսից՝ 12 անկյունների, որոց յուրաքանչյուրի հետ, կրկնակի սյուների վրայով բոլորվում են քանդակուն կամարները, իրենց բարձրում պահելով 12 առաքեալների, ո՛չ այնքան կոկ և ճարտարարվեստ, կանգուն արձանները...» (էջ 31)։

«Ճանապարհորդություն Ղարսից մինչև Անի» նոթերում Գրիգորիս Երզնկյանը գրում է. «… Այդ տաճարի հաստ պատերը կազմած են հատու քարերից — կրով և երկու կողմերից ծածկած են տեղական ամուր տաշած սև քարով։ Կամարները և կաթուղիկեն նույն քարից են, միայն կտրվածքները հիանալի տաշված. կամարները եկեղեցու ներքին մասի վերա նեղ, աստիճանաբար ցածրացող ձև ունին, փոքր ինչ թեքված դեպի դուրս, իսկ կաթուղիկեի տակ կոնուսաձև և այդ երկուսը ծածկված են տեղական սալաքարերով։ Արտաքին կարնիզները մանր քարերից են՝ փոքրիկ ծածկով, ամենապարզ նկարներովդ որոնք ներկայացնում են տասներկու առաքյալները։ Բացի այդ պատկերներից, եկեղեցու հարավային դռան աջ կողմն կա քանդակ փոքրիկ առյուծի, իսկ սորանից բավականին բարձր՝ գեղեցիկ խաչ։ Արտաքին տասներկու անկյունանին ներսը 8 անկյուն է դաոնում, որթ երեսները միմյանց հետ շատ գեղեցիկ կերպով ձգած միանում են կամարներով, որոնք կաթուղիկեն են բոնում։ Եկեղեցին խաչաձև էներսի տարածությունը, առանց բոլորակաձև խորանների, լայնությամբ և երկայնությամբ հավասար են 5 սաժեն ձգվածքով· սեղանն ունի երկու խորան. կա երկու դուռն՝ հարավային և արևմտյան» (տե′ս Արձ, 1887, № 19, էջ 285),

Սլլան քար կամ «Պլստան քար» — Ուխտատեղի Պարսից մի վերստաչափ հեռու, դեպի հարավ֊արևմուաք, քառաժայռերի մեջ, գե−