Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/527

Այս էջը սրբագրված է

տի ափին: Կրպեի վկայությամբ «Պլստան քարը» մի կարծր վեմ է եղել (պահպանվել է մինչև 1881 թվականը), որին որդեծնության համար ավանդաբար այցելել են չբեր կանայք:

Ճգնավորի մատուռը — Երևի Կրպեի հիշատակած «Միանձուկն» է. ուխտատեղի քաղաքից դեպի հարավ-արևմուտք, բերդական խճուղու վրա։ Ալիշանը վկայում է, որ «Միանձուքը» քարայր է Կարսի բազմաթիվ ավերված եկեղեցիներից մեկի կողքին (տե′ս «Այրարատ», 1890, Վենետիկ, Էջ 84)։ Բանավոր ավանդությունն ասում է, որ դարեր առաջ այդտեղ ճգնել է աստվածահաճո մի կույր մարդ։ Չ-ի ժամանակներում զվարճության ու զբոսանքի վայր էր։

Բերդի ամենաբարձր աշտարակի վրա ծածանվում է ոչ նայիրյան, արծվազարդ մի դրոշ — Ասել է թե՝ ռուսական կայսրության պետական դրոշը։

Բերդից, քարե այդ վիթխարի սնդուկի երկու կողքերից սկսելով՝ ծուռումուռ, հսկա սապատավոր ուղտերի նման, դեպի վար, դեպի քաղաքն են իջնում քաղաքի երբեմնի պարիսպների հիմիկվա մնացորդները — Պարիսպները կառուցված են մասամբ Բագրատունիների, մի մասն էլ սելջուկների և օտտոմանյան թուրքերի տիրապետության ժամանակներում։

XIX դարի վերջին, ինչպես վկայում են Լինչը և Կրպեն, կանգուն էր արևմտյան և արևելյան պարիսպների մի աննշան մասը:

Վերը հիշատակված նոթերում Գ. Երզնկյանը գրում է. «Միջին դռնից սկսյալ թե՚ ներքին և թե՝ արտաքին պարիսպները երևում են և ուղղված են հյուսիս-արևմուտք և դոյն ուղղությամբ հասնում են մինչև կամուրջադուռն» (տե՛ս Արձ, 1887, № 18, էջ 275)։

Կարսեցիները հաստատում են, որ պարիսպների հետքերը Չ-ի ժամանակներում կարելի էր նկատել համարյա թե հնամենի շրջագծով:

Իսկ մի վիթխարի կտորը այդ առասպելական պարիսպի մինչև որս էլ մնացել է քաղաքի միջով անցնող դեպի ճիշտ մեջտեղը... այդ կտորն է ահա, որ կոչվում է Վարդանի կամուրջ — Կարսում ժամանակին հայտնի են եղել երկու կամուրջ՝ Քարե կամուրջը և Չուգունե