Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/528

Այս էջը սրբագրված է

կամուրջը։ Չ֊ի նկարագրած այս կամուրջը, բանաստեղծի մանկության տարիների ընկերոջ` Ա. Փալանջյանի վկայությամբ, ցեմենտախառն մի քարակույտ էր գետի մեջ, Քարե կամուրջի մոտերքը. թերևս այնտեղ, որտեղ Գ. Երզնկյանի ասելով վերջանում է արտաքին պարիսպը. «...միայն հին կամրջի մոտ գտնվող բրջի վերա կա հայերեն արձանագրություն. այս արձանագրության բուրջն գտնվում է այնտեղ, ուր որ արտաքին պարիսպն վերջանում է՝ միանալով ներքին պարիսպի հետ՝ կամրջին մոտիկ, ուր և կազմում է շրջանակ և բուրջ...» (տե'ս Արձ, 1887, 18, էջ 275)։

Սակայն դա իրականում երբեք Վարդանի կամուրջ լի կոչվել:

Վարդած Մամիկոնյան — Հայ ժողովրդի պատմական հերոս, գլխավորել է ժողովրդի ազատագրական պայքարը ընդդեմ Սասանյան Պարսկաստանի։ Ընկել է Ավարայրի ճակատամարտում 451 թ. մայիսի 26-ին։

Բարեկենդանի հինգշարթի օրը — Բարեկենդանը քրիստոնեական տոն է, անմիջապես նախորդում է Մեծ պասին։ Բարեկենդանին առատ կերուխում էր լինում, խաղեր, զբոսանքներ։ Հինգշաբթի օրը հայոց ծիսակատարությամբ Վարդանանց անվանակոչության օրն է (Վարդանանց տոն). փակվում էին խանութները, դպրոցներում լինում էին հանդեսներ, պատարագ էր լինում Վարդան Մամիկոնյանի ու Վարդանանց հիշատակին, երգում էին, ինչպես Չ-ն է գրում, «Լռեց, ամպերը...» (խոսք՝ Ռ. Պատկանյանի, երաժշտություն' Մ. Եկմալյանի)։

Նոտր-Դամը- Ակնարկում է Փարիզի Աստվածամոր տաճարը՝ կառուցված 1163—1257 թթ.։

Սուրբ Գևորգ եկեղեցի — Սուրբ Գևորգ անունով եկեղեցի չի եղել Կարսում, եղել է մատուռ։ Չ-ը շփոթել է սուրբ Նշանը՝ սուրբ Գևորգի հետ:

Հուսիկ քահանա — Թերևս նկատի է ունեցել Հուսիկ վարդապետին, որին դաշնակցության գործիչներից Մ. Շաթիրյանը հիշատակում է դաշնակցության Կարսի կոմիտեի հիմնադիրների շարքում (տե՛ս Մազութի Համոյին վերաբերող ծանոթագրությունը)։