Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/533

Այս էջը սրբագրված է

Կարսի աոաջին մարմնի անդամներն էին Սեդրակ Տեր Գրիգորյան, Համազասպ Նոհրատյան, որին՝ չգիտեմ ինչու՝ չէին վստահում, բայց նա իմ ընկերն էր, նրան լավ էի ճանաչում, ուստի պնդեցի, որ ընդունեն կազմի մեջ. Թադևոս Շեկոսեփյան, Քոթանջյան, որ հետո քահանա դարձավ, և Հուսիկ վարդապետ Տեր-Մովսիսյան (հետո եպիսկոպոս), որ կազմից դուրս էր, համակրում էր մեր ձեռնարկության և միայն ես գիտեի այդ մասին» (տե՛ս «Հայրենիք» 1923, № 6 էջ 50)։

Մ. Շ-ի պատմածը վերաբերում է 1890. ամռանը։ Այդ ժամանակ Նոհրատյանը ուսուցիչ էր Կարսի ծխական դպրոցում։
Չ֊ը միանգամայն մտածված կերպով է նախատիպ ընտրել Նոհրատյանին, որի գործունեությունը Կարսում, համընկնելով դաշնակցության սկզբնավորմանը, տևում է մինչև 1920 թ.։ Ըստ որում Չ֊ը համարյա թե չի շեղվում նրա կյանքի պատմությունից, հիշատակելով փաստեր ու տվյալներ (նրա և՛ մարդկային, և՛ քաղաքական նկարագրին վերաբերող), որոնք հաստատում են ինչպես դաշնակցության գործիչները, նույնպես և մամուլում ժամանակին տեղ գտած այլ և այլ վկայություններ:
Հետաքրքիր է, որ Նոհրատյանը «կուսակցական դրամական խնդիրներում» և առհասարակ անվստահելի է ճանաչվել իր գործունեության հենց սկզբից (տե՛ս վերը Մ. Շ-ից բերած տողերը և

«Արամայիս Ազնավուրյանի հուշերը» («Հայրենիք», 1937, № 5—7). ծանոթագրությունների սկզբում բերվող վավերագրերը, ինչպես տեսանք, առաջին հերթին հենց դա էին վկայում։

Ճառասացի նրա «հատկանիշը» ևս դրսևորվել է հենց սկզբից։ 1903 թ. Կարսի շրջանի Բայբուրդ գյուղից Սասուն մեկնող Թումանի խմբին ողջերթի ճառ է արտասանել Նոհրատյանը (իր հուշերում ճառը շարադրում է նույն Ազնավուրյանը)։
Բնորոշ է, որ այդ ճառը իր ոգով, «զգացմունքային եռանդով», ռիթմով ու բառապաշարով, իսկապես որ, շատ է հիշեցնում այն ճառերը, որ Չ-ի վեպում բազմիցս արտասանում է Մազութի Համոն:
Միաժամանակ շատ գործարար մարդ էր Նոհրատյանը, և դա մի առիթով չէ, որ անդրադարձում է գտել KРC-ում: Այսպես. 1912 թ. № 5-ը հաջորդում է. «Սույն թվի հունվարի 25-ին հասարակական ակումբի դահլիճում կայացավ ակումբի պարոնայք անդամների տարեկան ընդհանուր ժողովը 1912 թ. ավագանու ընտրության համար: Ընտրությունների արդյունքները հետևյալն են. Լեվիցկի — ստացել