Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/537

Այս էջը սրբագրված է

են Դաշնակցության կուսակցությունը (հիմնված XIX դ. 90֊ական թվականներին) և սոցիալիստական կուսակցություն ներկայանալու նրա հավակնությունները։

Մի գիշեր… քաղաքի բոլոր տների պատուհանների ապակիները հանկարծ զնգում են… պայթել է… այն հողե իւրճիթը… և հետևյալ օրն այդ խրճիթի տակից… հանել են չորս կիսավառ դիակներ — Միանգամայն հավաստի պետք է ակնարկում Զ֊ը, շփոթելով միայն անունները։ Դաշնակցության Կարսի գործիչներից Ա. Ազնավուրյանը գրում է. «1903 թ. մայիս ամիսն էր, որ Կարսի մեր լավագույն ընկերներից՝ Վարդան Տոնոյանի տանը ռումբ շինած ժամանակ անզգուշության պատճառով պայթել էին ռումբերը և այդ պայթումի զոհ գնացին Իսաջանը (ղարաբաղցի—կազմ․), ինքը՝ Վարդանը, Ամերիկայից եկած Հովհ. Նահիկյանը… և չորս ուրիշ ընկերներ։ Այո դեպքի հետևանքով կառավարական խիստ հետապնդումներ ու խուզարկություններ սկսեցին ամեն տեղ…» (տե՛ս «Հայրենիք», 1938, 6, էջ 130)։

90-ական թվականների սկզբից Կարսը» որպես սահմանային քաղաք միշտ էլ նման գործողությունների վայր է եղել։

«Ամբոխային տրամաբանությանը» — Դաշնակցության կուսակցության հիմնադիրներից Քր. Միքայելյանի գրքույկն է՝ տպագրված 1902 թ․ Ժնևում։

Հիվանդանոցը — «Памятная книжка и адрес-календарь Карсской области на 1912 ГОД» գրքի տվյալներով Կարսում կար միայն մի հիվանդանոց (Բերդի հիվանդանոցը 6 մահճակալով) և քաղաքային մեկ բուժարանը 4 մահճակալով։ Պատերազմի տարիներին շատ էին հոսպիտալները. նշանավոր էր հատկապես բերդի հոսպիտալը։ Այս հոսպիտալն է այցելել նիկոլայ II ցարը 1914 թ. նոյեմբերի 30-ին ռազմաճակատ մեկնելիս։ Զ–ը հավանաբար նկատի ունի բերդի հիվանդանոցը։

Քաղաքային ակումբը — Գտնվում էր Ալեքսանդրյան փողոցի վրա. հասարակական հավաքույթների, ժողովների, ներկայացումների, հանդեսների միակ վայրն էր ձմռան ամիսներին, երբ արդեն չէր գործում քաղաքային այգու ակումբը