Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/539

Այս էջը սրբագրված է

De jure — Լատիներեն է՝ իրավապես, իրավաբանորեն, De facto — Լատիներեն է՝ փաստորեն, իրապես։

Մեծ պաս — Քրիստոնեական ծես, որ տևում էր յոթ շաբաթ Բարեկենդանից մինչև Զատիկ։ Հավատացյալներն այդ ժամանակամիջոցում հրաժարվում էին որոշ տեսակի ուտելիքներից։

Ավագ երեքշաբթի — Մեծ պասի վերջին շաբաթվա երեքշաբթի օրը. ավագ է կոչվում ամբողջ շաբաթը, որին հաջորդում է Զատիկը։

Ալեքսանդրյան փողոց — Ժամանակին Կարսի կենտրոնական փողոցը, ռուսաց կայսր Ալեքսանդր II-ի (1818—1881) անունով, որի թագավորության ժամանակ գրավվել էր քաղաքը։ Այս փողոցի վրա էին գտնվում առաջնակարգ հիմնարկներն ու հաստատությունները, խանութները։ Ահա դրանցից մի քանիսը, հյուրանոց «Լյուքս», ժամացույցների, ոսկյա և բրիլիանտե իրերի խանութ Մելիք-Անգրիասովի, Մալխասյանցի պատրաստի հագուստների խանութը, Եղբ. Մ․ և Ա․ Սողոմոնյանների խանութը (էլեկտրասարքավորումներ, գրամաֆոններ, դրանց կողքին՝ ամանեղեն, հայելիներ, սրբապատկերներ և այլն), Օ. Օ. Քյունջուլովների խանութը Կարսում (դարձյալ գրամաֆոններ, ինքնաեռներ, և էլի՝ սրբապատկերներ...) և այլն։

Դրան կից երեքհարկանի շենքը ոեալական դպրոցն է — Ա. Փալանջյանի վկայությամբ Ռեալական դպրոցը գտնվելիս է եղել Գուբերնատորսկի կոչվող փողոցի վրա, երեքհարկանի մի շենքում։

Երկու տուն այն կողմը — օրիորդաց գիմնազը — Փալանջյանի վկայությամբ Ռեալական դպրոցի մոտերքը գտնվելիս է եղել Մարինյան օրիորդաց ուսումնարանը. օրիորդաց գիմնազիան, կամ ինչպես գրում է Չ-ը՝ իգական գիմնազը, գտնվելիս է եղել Ալեքսանդրյան փողոցի վրա։

Նանանգապետը իջնում էր Գեներալ Ալոշի տանը — Ուզում է ասել փոխարքան (Կովկասի փոխարքաները երբեմն այցելել են Կարս)։ Կարսը նահանգական կենտրոնի իրավունքներ ուներ, զինվորական և, այսպես ասած, քաղաքացիական նահանգապետ. Չ-ը վեպում