Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/540

Այս էջը սրբագրված է

գեղարվեստական նկատառումներով Կարսր դարձրել է գավառական կենտրոն, նահանգապետին՝ գավառապետ։ Աոաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի օրերին զինվորական նահանգապետ էին Զուբովը և Պուտգորսկին։

Ինչպես Ռւսներն են ասում,հոգի է, ենկատարյալ հոգի — Նկատի ունի ռուսական «душа человек» արտահայտությունը։

Ծնունդ — Ծննդյան տոն — քրիստոնեական տոն՝ -Քրրիստոսի ծննդյան հիշատակին․ հայերը տոնում են հունվարի 6-ին։ Տոնը երեկույթներով ու ցերեկույթներով նշվում էր նաև դպրոցներում։

Ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչը... տեսչի կին՝ Օլգա Վասիլևնան — Շիկահեր դդումը... Օրիորդաց գիմնազի վարժուհի Վառյա հոգյակի ճետ... թվաբանության ուսուցիչ Բարսեղ Աբգարիչը... սրա կինը՝ «ճուտը» — Կարսի Ռեալական դպրոցը ազգությամբ հայ տեսուչ չի ունեցել։ Չ-ը, ինչպես հայտնի է, սովորել է այդ դպրոցում. կարելի է ենթադրել, որ թվարկվող կերպարները ստեղծելիս նկատի է ունեցել դպրոցի վարչական-ուսուցչական անձնակազմից մեկին կամ մյուսին, ինչպես և օրիորդաց գիմնազիայի ուսուցիչ-ուուցչուհիներին։

Իր հուշերում Ա․ Փալանջյանը հիշատակում և պատմում է դպրոցի տեսուչ 3արոշենկոյի, ուսուցիչներ Փորսուղյանի, Վագների, Ալիխանովի, Թասլախչյանի հետ կապված դիպվածներ։ Ուշագրավ է հատկապես ուսուցիչ Վագների ամուսնության դրվագը, որն իր երանգներով շատ է հիշեցնում վեպում վերարտադրվող կենցաղային պատմությունները, վկայում դրանց հանդեպ Չ-ի երգիծական վերաբերմունքը դեռևս աշակերտական տարիներին (տե՛ս «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», Հայպետհրատ, Երևան, 1961, էջ 46—47)։

Գավառապետի կինը Ագրիպպինա Վլադիսլավովնան... —Կարսի, այսպես ասած, բարձր հասարակության հետ զինվորական նահանգապետները քիչ էին շփվում։ Ավելի սերտ էին քաղաքացիական նահանգապետների ու նրանց տիկինների փոխհարաբերությունները վերնախավերի հետ։