Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/541

Այս էջը սրբագրված է

Հոգաբարձուներ — Ժողովրդի ընտրած անձինք, որոնք ստանձնում էին հասարակական այս կամ այն հիմնարկի (եկեղեցու, դպրոցի) բարեկարգության, տնտեսական վիճակի հսկողությունը։ Մազութի Համոն, ինչպես տեսանք, Կարսի քաղաքային ակումբի հոգաբարձու էր:

Պրիմադոննա — Իտալերեն է՝ առաջին տիկին։ Չ֊ը պրիմադոննա է անվանում Մազութի Համոյի դստերը։

Ժնևում, Եվրոպայի մեջտեղում, նայիրատառ «Դրոշակը» - Դաշնակցության օրգան «Դրոշակը» (նախ կիսամսյա, ապա ամսաթերթ) լույս է տեսել 1891 —1930 թթ. Ժնևում։ Չ-ը ճիշտ է հիշատակում. վերը բերված Մ. Շ.-ի հուշերից պարզվում է, որ «Դրոշակը» մասնաճյուղ ուներ և մուտք էր գործում Կարս դեռևս XIX դ. 90-ական թվականների սկզբներին։

Магазин «Охота»—Ալեքսանդրյան փողոցի վրա, իսկապես որ եղել է այսպիսի մի խանութ, հետևյալ ցուցանակով՝ «Оружейный магазин и мастерская «Охота» бр. Амамчянц в Карсе» (տե՛ս «Памятная книжка и адрес-календарь Карсской области на 1914 год»).

...մրցել էր ուզում Մազութի Համոյի գրասենյակի հետ — Ակնարկում է տարաձայնություններն ու պայքարը Դաշնակցության և Հնչակյանների միջև։

Լորիս-Մելիքյան փողոցը — ժամանակի Կարսի կենտրոնական փողոցներից, Ռուսաստանի պետական, զինվորական գործիչ, հայազգի Միխայիլ Լորիս-Մելիքովի (1825 —1888) անունով, որ կոմսության տիտղոս էր ստացել ռուս-տաճկական պատերազմում Կարսը գրավելու համար (1877 թ. նոյեմբերի 6)։ Կարսեցիների վկայությամբ Չ-ը հավաստի է նկարագրել փողոցը՝ ձգված կայարանից — մեյդան, երկու կողմից խանութների շարքով (մանր-առևտրականների և արհեստավորների)։

Ղայֆե, չայ... Սեթրակ Ֆալյան — Վեպում շարունակ Տելեֆոն Սեթոյի սրճարան անվանված այս «քաղաքական ակումբ»-ը, ամենայն