Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/542

Այս էջը սրբագրված է

հավանականությամբ, հենց այն ղայֆախանան է, որ 90֊ական թվականներից հավաքատեղի էր հասարակ խավի մարդկանց համար: «Խոնարհ խավերի Ժամադրավայրը, — գրում է Արամայիս Ազնավուրյանը իր հուշերում, — ինչպես նաև հոգեպես կազդուրվելու և բավարարվելու տեղերը Թեվանենց Ալեքի ճաշարանն էր ու Հաճի Բաբաբ Մանուկօղլյանի, Քուրդ Հակոբի, Չորնի (սև) Եդորի, Չոփուռ Ալեքսանի և Սեդրակի ղայֆախանաներն էին (սրճարան) ուր հավաքվողները (մանր֊ առևտրականներ, որմնադիրներ, կոշկակարներ, գաղթական բանվորներ, չուստիկչիներ և զանազան մանր֊մունր արհեստի տերեր) մի մի բաժակ սուրճ կամ օղի էին անուշ անում...» (տե՛ս «Հայրենիք» 1937, N 7, էջ 141)։ Ազնավուրյանը վկայում է, որ այս վայրերում էր ինքը հանդիպում «խոնարհ» խավից սերած իր ընկերներին, մինչդեռ Կարսի «վերնախավի հայրենասեր հասարակությունը»՝ Համազասպ Նոհրատյան և ուրիշներ, ունեին իրենց աոանձին հավաքատեղին, և սա դեռևս XIX դ. 900֊ական թվականների վերջերին և 900-ականի սկիզբներին։ A bon marche... «Ա բոն մարշե»-ն ոչ այլ ինչ նշանակում, եթե ոչ բարի գալուստ — Ըստ որում այդպես է կոչվել ոչ միայն խանութը, այլև խանութի տերը. Kpc նվիրատուների ցուցակում հաճախ ենք հանդիպում հիշյալ Ա Բոն Մարշին (1912 թ. 38 1, 1913 թ. N 30 և այլն)։ A bon marche— ֆրանսերեն նշանակում է էժան, մատչելի: Ինչպես տեսնում ենք, ճիշտ չի թարգմանել Չ֊ը. այդ առիթով դիտողություն է արվել դեռևս 1923 թ. (տե՛ս Ա. Նորեկի—Աշոտ Հախումյան — «Նորք», № 1» գրախոսականը—Մրն 1923, N 4, էջ 31). սակայն Չ-ը հարկ չի համարել անդրադառնալ դրան։

«Կինտաուրի» — Թիֆլիսի կինտոների պարն է, հիշեցնում է լեղգինկան։

«Վարդանանց պատերազմը» — Ակնարկում է Հակոբ Կարենյանի (1813—1872) «Վարդան Մամիկոնյան» ողբերգությունը։

Հետաքրքիրը կոշկակարի հարևանն է՝ պարսկասաանցի մի վաճառական, որ զբաղվում է գորգի, քիշմիշի, մորթեղենի և շաքարի առևտրով— Չ֊ի եղբոր՝ Սերոբ Սողոմոնյանի (1882—1984) կնոջ