Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/544

Այս էջը սրբագրված է

«Ճաշարան Եվրոպա» — Կարսում եղել է «Եվրոպա» հյուրանոց (Չուգունե կամուրջի մոտերքը). դրա ներքին հարկում «Տրիումֆ» էլեկտրաթատրոնն էր (տե՛ս «Памятная книжка... Карсской области на 1914 год»). չկարողացանք պարզել, սակայն, այդ անունով ճաշարան եղել է արդյո՞ք, թե՝ ոչ։

Եվ հանկարծ «Դեղատուն ժգենտի» — Կարսում, իսկապես որ, եղել է «Դեղատուն Ժգենտի». Крс 1914 թ. N 34-ում «Պատահարներ» վերնագրի տակ հաղորդվում է, որ դեռատի մի աղջիկ թունավորել է իրեն և վախճանվել «չհասած Ժգենտի դեղատանը»: Крс նույն թվականի № 40-ում տպագրված է մի այլ լուր, թե՝ «սեպտեմբերի 26֊ին Կարսի դեղատան տեր Ի. Գ. Ժգենտին» հայտնել է, որ իր ծառայողներից մեկը գիշերը դեղատնից գողացել է դրամ։

Ոչխարի և տնային այլ անասունների բազմագլուխ նախիրներ— Կարսը, ինչպես և շրջանը, չոր, ծառազուրկ վայր է. «...Կարսում ընդհանրապես ծառեր և պարտեզներ համարյա բոլորովին չկան և այդ երևույթը վերագրվում է հողի հատկությանն ու գետնի ժայռոտ գրությանը», — գրում է Կրպեն (տե՛ս «Կարս քաղաք», 1894, Մոսկվա, էջ 134)։ Գյուղերի ազգաբնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ: Կարսեցիների վկայությամբ նախիրների նման «երթը» Լորիս-Մելիքյանով սովորական երևույթ էր:

Այն դաշտանման տեղում, որ տեղացիների լեզվով կոչվում է «Գյոլ» — Այդ «Գյոլ» կոչվածում, կարսեցիների վկայությամբ, ջուր չի եղել. դրա փոխարեն անձրևոտ օրերին եղել է ահավոր ցեխ։

Սաբոժնիկ Սիմոնը— Չ-ը գրում է, որ սրան անվանում էին նաև «Կլուբի մեյմուն». Աջ. Փալանջյանի վկայությամբ իսկապես, որ եղել է ակումբներում պարող այդպիսի մեկը՝ «Կլուբի մեյմուն» մականունով:

Կատինդարը— Եկատերինոդարն է՝ կրճատված և ժարգոնացված, ներկայիս՝ Կրասնոդար քաղաքը։

Քաղաքում կա միայն երկու բաղանիք... մեկի անուն է «ճերմակ»...իսկ մյուսը, որ մեչիտի նման ձմերուկաձև գմբեթ ունի,