Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/545

Այս էջը սրբագրված է

վում է ֆանտազիա բաղանինառանձին համարներով» — Կար– տեցիների վկայությամբ (Կ. Քոթանջյան, Ա. Փալանջյան, Մ. Դուրգար– յան) Կարսում միայն երկու բաղնիք է եղել․ մեկը, սակայն, կոչվել է «Ֆանտազիա» կամ «ճերմակ», մյուսը՝ «Կարմիր»․ երկուսն Էլ գտնվելիս են եղել Սուկափի կոչված թաղում, գետի ափին, ըստ որում բաղնիքի ջրերը թափվում էին հենց գետը։ Крc 1912 թ․No 50֊ում տպագրված «Մեր բաղնիքների մասին» ակնարկում կարդում ենք․ «Եղանք մենք մեր գովելի բաղնիքներում, հատկապես «Կարմիրում», և դառնորեն հուսախաբվեցինք, որ նրանք տեսքից անասելի գեղեցիկ ու վեհաշուք, ներսից «ոչ հեքիաթը կարող է պատմել, ոչ էլ գրիչը նկարագրել»։ Երբ մտաբերում ես, թե պետք է բաղնիք գնալ, ապա չգիտես, գնաս՞, լողանաս՞, թե ավելի լավ է զրկես քեզ այդ «առանձնահատուկ բավականությունից»... Եվ ահա սրտի տրոփյունով դես ու դեն ես նետվում բաղնիքում և աղոթում աստծուն, որպեսվի ողջ–առողջ դուրս գաս այնտեղից։ Քիչ է թե բաղնիքներն ունեն ինչ–որ պրիմիտիվ կաոուցվածք, այլև աղտոտ են անկարելիության չափ․․․

․․․Եթե շչիներ փոքր–ինչ տանելի «Ֆանտազիա» բաղնիքը, ապա կարելի էր բոլորովին կորչել, քանի որ ամեն բնակիչ չէ, որ կարող է «տնային լողարանի» բավականությունն ստեղծել իր համար»։

ինչպես տեսանք բաղնիքների վերակառուցման գործի նախաձեռնող է դաոնում 1915 թվականին Հ․ Նոհրատյանը

Քաղաքամասի պրիստավը — ցարական Ռուսաստանում ոստիկանական պաշտոնյա։

ճեմարանավարտ — Կոչում էին Լազարյան (Մոսկվայի) կամ Գևորգյան ճեմարանն ավարտածներին, այստեղ ակնարկվում է վերջինը։

Մանուկ Աբեղյանից սովորել հայերենը — նկատի ունի մեծանուն հայագետ Մանուկ Աբեղյանին (1865 —1944), որը Գևորգյան ճեմարանում հայոց լեզու է դասավանդել 1885—1887 թթ և ապա (1898 —1914) հայոց լեզու ու մի շարք այլ առարկաներ (հայ գրականություն, հայոց պատմության, բանահյուսություն, գրականության տեսություն և այլն)։