Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/547

Այս էջը սրբագրված է

հսկողության տակ գտնվող առարկաների պատվերներ և կամ էլ մի երկու բաժակ «կասկածելի» հատկություն ունեցող տաճկական սուրճ առջևը դրած, շահավետ գնով ձեռք բերելու արտասահմանից ստացված բաներ... Մեր օրհնված քաղաքի ծայրամասերի որոշ «սրճարաններում» էլ կյանքը ավելի աշխույժ է ընթանում, քան կենտրոնին մոտ գտնվող «սրճարաններում»․․․ Դրանցում հաճախ կարելի է տեսնել «ղումար» մոլեգին խաղը, ըստ որում այստեղ երբեմն ավելի մաքուր են խաղում, քան ակումբում։ Մոլեգնությունն այնչափ մեծ է լինում, որ մարդիկ տարվում են ամեն ինչ, ընդ որում «մութ» կոչված խաղը խաղալու ժամանակ լինում են և հսկայական տուրուդմփոցներ, որոնք վերջանում են «լապտերը» աշքերին մոտ պահելով, որպեսզի լույս լինի խավար նրբանցքներով անցնելիս... Այստեղ խաղում են նաև նարդի, վեգ և ասիական անմեդ «փաստոն» պրաֆերանսը մի բաժակ սուրճի վրա կամ «նարգիլեի․․․ Կարսի այդ «հետնախորշերը» միշտ էլ շնորհակալ ասպարեզ են եղել մեր ոստիկանության համար, և մեկ հանցագործություն․․․ չէ, որ բացվել է այստեղ ինչպես առաջներում, նույնպես և այժմ։ Բայց հիմա ժողովուրդը դարձել է «ավելի մաքուր» և իր գործերը սարքում է այնպիսի տեղերում, որ ոստիկանության մտքովը չի էլ անցնում աչք ածել... «Ղայֆախաներում» փոքր ասպարեզ չեն գտնում իրենց գործունեության համար նաև մեր անդիպլոմավոր «աբլակատները» (նկատենք, որ այս բառը նույնությամբ վեպում գործածում է Չ-ը—կազմ.) և անգետ ժողովրդի կաշին քերթելու մի «գործարք» չէ, որ տեղ է ունեցել և ունի այստեղ... Միայն տեսնել է պետք, թե որքան են թքում, ծխում, ինչպես «մաքուր» են սեղանները, ինչքան միջատներ կան, «հատակի» ինչպիսի լաթերով են սրբում գավաթները... և դուք լիովին կհամոզվեք այն բանում, որ մեր «սրճարաններում» ի մի են հավաքված Կարսի կյանքի ամենավատթարագույն կողմերի «ամենաանպետք մնացուկները» և դրանց թվում Կարս քաղաքի այն հակասանիտարական դրության պայմաններից, որոնց դեմ պայքարելը ծայրահեղորեն դժվար է, քանի որ «սրճարան» գնալով, դուք ընկնում եք ոչ ավել, ոչ պակաս, քան Ասիայի ամենահետամնաց վայրը, որ ապրում է իր հնամենի, բարեհամբավ ավանդություններով։