Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/548

Այս էջը սրբագրված է

Կարսը գրավելուց առաջ նրանք արդեն կային և հազիվ թե արմատախիլ արվեն այժմ․․․»։

«Փաստոն»Թղթախաղի տեսակ է․ «ասիական անմեղ պրաֆերանս», ինչպես ասվում է վերը մեջբերված «Մեր սրճարանները» հոդվածում։

... Իսկ դժբախտ օրեր շատ անցան։ Հետագայում, ինչպես այդ քաղաքի, նմանապես և ամբողջ Նայրիի գլխից— Ակնարկում է 1915—1920 թթ. հայ ժողովրդի ողբերգությունը՝ տեղահանություն, ջարդ, գաղթ։

1914 թվականի հուլիսյան կիրակիներից մեկը — Ակնարկում է հուլիսի 20֊ը (կիրակի), այն օրը, երբ Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։ КрС 1914 թ. № 30-ում (հուլիսի 22) «Տեղական խրոնիկա» վերնագրի տակ հաղորդվում է. «Սույն հուլիսի» 20-ին Զինվորական նահանգապետը Ռազմական մինիստրից ստացել է հետևյալ բովանդակությամբ մի հեռագիր.

«Գերմանիան մեզ հայտարարել է պատերազմ»: Նահանգապետի նախաձեռնությամբ տեղական եկեղեցում ցերեկվա ժամը 12–ին նշանակվում է Ռուսաստանին հաղթանակ պարգևելու մաղթանք։

Քաղաքի բոլոր ծայրերից տարբեր ազդությունների հասարակություն է հոսում եկեղեցի և 12-ի մոտերքը եկեղեցին արդեն լեփ–լեցուն էր աղոթողներով, եկեղեցու շոսրջը հավաքվել էր ամբոխը Նորին կայսերական մեծության նկարներով և ազգային դրոշներով, եկեղեցու ներսում էր գտնվում նաև հետևակային 80-րդ կաբարդինյան գնդի զինվորական նվագախումբը։ Մաղթանքը վերջացնելուց հետո Կարսի շրջանի զինվորական նահանգապետ գնդապետ Պադգուրսկին հայրենասիրական ճառով դիմեց հավաքվածներին, կոչ անելով բոլորին՝ առանց ազգային տարբերության, պաշտպան ել հայրենիքը թշնամուց։ Արտասանված ճառը ընդհատվում էր բարձրագոչ, չընդհատվող «ուռաներով», ցուցարարների խնդրանքով զինվորական նահանգապետը... Կովկասի փոխարքային հղում է հեռագիր՝ հետևյալ բովանդակությամբ.

«... Գերմանիայի մեզ հայտարարած պատերազմի առիթով հայրենասիրական զգացմունքների բուռն պոռթկումով բազմաքանակ մասսայով հավաքվեց քաղաքի ազգաբնակչությունը, կատարվեց