Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/550

Այս էջը սրբագրված է

Նկատենք, որ Կարսից առաջ նման մի թափորի առջև Թիֆլիսում 1914 թ. հուլիսի 27-ին ճառով հանդես էր եկել Կովկասի փոխարքա Վորոնցով–Դաշկովը։

Օգոստոսի 12-ին Նիկոլայ II–ի հրամանով Կովկասում, ինչպես և Կարսի շրջանում, հայտարարվում է պատերազմական դրություն։

Քաղաքային այգու ակումբի առաջ — Կարսի այգու փայտաշեն ակումբը հասարակական ամենաճանաչված հավաքատեղին էր։ ԳԱԹ ԶՖ պահպանվում է մի նկար՝ Կարսի «հասարակությունը» ակումբի առջև 1910 թ․։ Նարում ամենապատվելիների շարքում կարսեցիները մատնացույց են անում Գեներալ Ալոշին, հաջորդ շարքում Ա Раи Մարշին և մյուս հարգարժան մարդկանց։ Քաղաքական կամ այլ բնույթի ճառեր էին ասվում սովորաբար ակումբի պատշգամբից։

Վիլհելմ II-ը(1859—1941)—Գերմանական կայսր․ գահակալել է 1888—1918 թթ.։

Կայսեր մենադիր նկարը բռնած— Նիկոլայ II-ի (1868—1918), որ գահակալել է 1894 — 1917 թթ.։

«Բոժե ցարյա»— «Боже, царя Храни» — Ռուսական կայսրության հիմնը (խոսք՝ Վ. Ժուկովսկու երաժշտություն՝ Ա. Լվովի)։

Քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց և շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը — Ակնարկվում է Կարսի Գուբերնատորսկի կոչված փողոցը։

Մանրավաճառ «Ֆռանգը»...—Կաթոլիկ Դանիելը (մի այլ տեղում՝ Կաթոլիկ Սիմոնը) — Կաթոլիկ հայերը (ինչպես ժողովուրդն է արտահայտվում՝ «ֆռանգները») զգայի թիվ էին կազմում Կարսում, ունեին իրենց թաղը, եկեղեցին։

Երեկոյան յոթից մինչև գիշերվա երեքը պրաֆերանս էր խաղացել այգու ակումբում — Թղթախաղը համաշխարհային պատերազմի նախօրյակին շատ տարածված է եղել Կարսում, իսկ պատերազմի օրերին արդեն այնքան ահավոր չափեր է ընդունել, որ զինվորական նահանգապետը հարկ է համարել միջամտել։ КрС 1915 թ> փետրվարի