Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 5 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/551

Այս էջը սրբագրված է

21-ի համարում (№ 8) տպագրված է մի հրաման, որտեղ ասվում է. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն վերը նշված ակումբը (խոսքը վերաբերում է ձմեռային հասարակական ակումբին-կազմ.» չնայած... Կովկասի փոխարքայի 1914 թ. նոյեմբերի 14-ի արձակած պարտադիր որոշման, գիշերներն ամբողջ բաց է լինում այն դեպքում, երբ պետք է փակվի գիշերվա ժամը 1-ից ոչ ուշ: Բացի դրանից, չնայած որ Կարսի մարզի զինվորական նահանդապետը արգելել է, նույն ակումբում, ինչպես ինձ մի առիթով հայտնի է դարձել, շարունակվում է կատաղի թղթախաղը»։

Նահանգապետը ոստիկանապետին կարգադրում է՝ պատժել խաղամոլներին ու զվարճասերներին, այլապես Սպառնում է փակել ակումբը։

Ջ-ի նկարագրած Կարսի պատերազմական օրերի բարքերը պատկերացնելու համար անհրաժեշտ ենք համարում մեջբերել նույն համարում տպագրված մի հրաման ևս. «Կարսի Հասարակական ակումբում ամեն օր լինում են քեֆեր, որոնք հաճախ ավարտվում են տուրուդմփոցներով։

Նման տխուր երևույթները վերացնելու համար Կարսի ոստիկանապետին առաջարկում եմ նշված ակումբում բոլորովին արգելել ամեն տեսակ ոգելից խմիչքների, այդ թվում գինու վաճառքը»։

«Տալիայի» վերջում — « Տալիա» ռուսերեն բառ է. թղթախաղի ժամանակ «տալիան» ավարտված է համարվում, երբ սպառվում է խաղաթղթերի կապուկը կամ, այսպես ասած, քայքայվում է բանկը:

«Ախ զաչեմ էթա նոչ» «մոդնի» երգը — Ռուսական այս երգը («Ախ ինչու այդ գիշերը») տարածված էր Կարսի ռուս պաշտոնյաների, ինչպես և հայ ազգաբնակչության միջավայրում։

«Տա՜-նը՜ը՜ը՜-մեն-ադե՛ ջա՛ն...»—Ժողովրդական երգ, որ շատ տարածված էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

«Կազյոնի» էին թաղում, այսինքն առանց դագաղի — Ասել է թե՝ պետությունը թաղում էր առանց դագաղի։

«Նիկոլի» հասցեին — Այսինքն Նիկոլայ 2-րդ ցարի։